Բանակին առաջին հերթին պետք է լավ բարոյահոգեբանական վիճակի զինվոր և սպա ունենալ, ֆինանսական մեծ աջակցություն, որ տեխնիկապես լավ զինվի: Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Երկրապահների միության նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: «Զինվորին, անպայման, պետք ապահովել ամեն ինչով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանը շատ երկրներից է զենք գնում՝ հիմնականում Ռուսաստանից, բայց այդ թվում նաև՝ Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, այսինքն՝ ով զենք է վաճառում, նրանից էլ գնում է: «Այնպես չէ, որ մենք քնում ենք, կարող է նրանց նավթը գազը շատ է, բայց մենք էլ ենք առնում: Մեր զինվորն էլ այսօր շատ բաներով ապահոված է, որ կարողանում է դիմակայել և ամուր պահել սահմանը»,-ասաց նա և նշեց, որ թեև հակառակորդը դիվերսիոն փորձեր անում է, սակայն հաջողության չի հասնում:
Դիտարկմանը, թե Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և նորմա՞լ է, որ զենք է վաճառում Ադրբեջանին, նա ասաց.«Դե ռազմավարական դաշնակից է, բայց դե զենքը, որ մեկը վաճառում է, մյուսն էլ առնում է: Ինձ համար ընդհանրապես նորմալ չէ, թե անկախ նրանից՝ ով է տալիս իմ թշնամուն զենք»:
Հարցին, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նոր խմբաքանակի մատակարարման դեպքում, նույն դաշնակցի աչքով եք նայելու ՌԴ-ին, նա ասաց.«Այլընտրանք էլ չունենք ուրիշ աչքով նայել, ծախում է, նրանք էլ առնում են, մենք էլ ենք առնում: Էդ նույն էլ ադրբեջանցին կարող է ասի՝ իրենք էլ են համագործակցում»:
Ինչ վերաբերում է ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությանը, ապա Մանվել Գրիգորյանը ասաց, որ նա լուրջ մարդ է: «Ես նրան վաղուց եմ ճանաչում, աշխատանքից գործից չվախեցող է, այն ժամանակ, երբ երկրում ծանր վիճակ էր, նա չի վախեցել, եկել վարչապետի պաշտոնն է ստանձնել»:
Դիտարկմանը, թե ընդամենը չորս ամիս է պաշտոնավորել, նա ասաց, որ պատճառը առողջական խնդիրներն են եղել: «Ես էլ եմ ունեցել առողջության խնդիր, տարիներով չարչարվել եմ: Մի վարկաբեկեք, մարդը այս երկրում նախագահ է լինելու»,-ասաց նա:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02