Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 26-ամյակին հունվարի 28-ին Թբիլիսիում դիվանագիտական ընդունելություն տեղի ունեցավ։ Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությանը ներկա էին Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան, նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վլադիմեր Չաչիբայան, ՊՆ և ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչությունների և ծառայությունների պետեր, Վրաստանի ԱԳՆ պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հոգևոր դասի և վիրահայ համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ։
Վերջին մի քանի ամիսների հայ-վրացական հարաբերությունների ակտիվացման և կայացած արարողության կարևորության մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ, Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։
«Անկասկած, վերջին մի քանի ամիսների հայ-վրացական հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բավականին ակտիվ և դինամիկ։ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Վրաստան կատարած այցն ու դրա հետ մեկտեղ Վրաստանի վարչապետի սպասվող այցը Երևան որոշ իմաստով նոր լիցքեր և թարմություն են հաղորդում մեր միջպետական կապերին: Հայ-վրացական հարաբերությունների մեկ այլ շարժիչ ուժ դարձավ Ռուբեն Սադոյանի` Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակումը։ Նրա աշխատանքի առաջին ամիսները հագեցած և ակտիվ էին։ Դա ինձ ամբողջովին հիմք է տալիս ենթադրել, որ 2018 թվականը մեր միջպետական հարաբերությունների զարգացման և խորացման համար կդառնա կարևոր տարի»,- ասաց Մելիքյանը։
Խոսելով դիվանագիտական ընդունելության մասին՝ նա ընդգծեց, որ այն անցել է բարձր մակարդակով և Վրաստանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավարության ներկայացվածությամբ աննախադեպ էր։ «Վստահ եմ, որ դրան նպաստել է, ինչպես ՀՀ դեսպանության ակտիվ աշխատանքը, այնպես էլ ռազմական կցորդի գործունեությունը։ Չեմ բացառում, որ նախարար Լևան Իզորիայի և Վրաստանի ՊՆ և ԳՇ ղեկավարության ներկայությունը ընդունելությանը գործող դեսպանի ակտիվ գործունեության գնահատականն էր։ Այն, որ Պաշտպանության նախարարն առաջին անգամ անձամբ մասնակցում էր ընդունելությանը, կարելի է նաև գնահատել որպես պաշտոնական Թբիլիսիի ուղերձ առ այն, որ Վրաստանը շարունակում է իր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան։ Թբիլիսին սրանով ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր համար Հայաստանի հետ փոխհարաբերությունները ոչ պակաս կարևոր են իր տարածաշրջանային քաղաքականության համատեքստում»,- նշեց քաղաքագետը։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33