Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում ի պատիվ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի՝ լսարան անվանակոչվեց:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը Հակոբյանին նկարագրեց որպես հրաշալի մի անձ, ում հանդիպելիս հարգալից կանգնում և ողջունում էին, նրան տեսնելիս մարդկանց դեմքերին ժպիտ էր երևում: «Նա մի առանձնահատուկ քաղցրությամբ էր վերաբերվում շրջապատին, և շրջապատը նույնպես նրա նկատմամբ ուներ այդ զգացումը: Շենշող անձնավորություն էր, հաճելի հիշողություններ ունեմ նրա հետ կապված, շատ արդարամիտ էր, շատ բարի, ամենակարևորը՝ օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր անձնավորության հասնում էր»,- ասաց նա:
Սիմոնյանը հույս հայտնեց, որ Հրանտ Հակոբյանի հարազատ ֆակուլտետում բացված այս լսարանում ուսանողները հարգանքի և մի փոքր էլ երկյուղածության զգացումով կնստեն նստարաններին:
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Հրանտ Հակոբյանին ներկայացրեց աստվածաշնչյան բառերով՝ մարդ, ում մեջ չկար նենգություն: «Աստվածաբանության ֆակուլտետում իբրև հիշատակի նշան որոշեցինք այս լսարանը կոչել պրոֆեսոր Հրանտ Հակոբյանի անունով, որովհետև Հրանտ Հակոբյանը կանգնած է այս ֆակուլտետի հիմնադրման ակունքներում: Ես նմանեցնում եմ իրեն ջրի, որովհետև ջուրը կյանքի խորհուրդ է: Նա իսկական օվկիանոս էր ապրումների, սիրո, մեր որևէ դասընթաց, քննություն, որևէ հավաքույթ չէր անցնում առանց իր այդ սիրո օվկիանոսի հեղեղուտի, որ տեղում էր թե ուսանողների, թե դասախոսների վրա»,- ասաց նա:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ԵՊՀ աստվածաբանության հիմնադիրներից Ռադիկ Մարտիրոսյանը հիշեց՝ որքան դժվար էր իր և Հրանտ Հակոբյանի պայքարը՝ Մայր բուհում Աստվածաբանության դասավանդման համար: «Բարձրագույն ուսուցման համակարգում Աստվածաբանություն դասավանդելը և աթեիզմը անհամատեղելի երևույթներ էին, այդ պատճառով առաջին նախաձեռնությունների ժամանակ դիմադրությունը հսկայական էր, անգամ ակադեմիկոսներն էին դեմ, նրանք բողոքներ գրեցին համապատասխան մարմիններին, որ ԵՊՀ-ն ուզում է աստվածաբաններ կրթել»,- ասաց նա՝ հավելելով, որ ի պատիվ հանրապետության ղեկավարության՝ դրան ուշադրություն չդարձրին, բաժինը վերաբացվեց:
Մարտիրոսյանի խոսքով՝ եթե ֆակուլտետի բացումը դժվար էր, ապա գործունեություն իրականացնելն ավելի դժվար ստացվեց, որովհետև մասնագետներ էին պետք, սակայն մասնագետներ չկային, այստեղ ևս մեծ եղավ Հրանտ Հակոբյանի դերը:
ԳԱԱ նախագահը հիշեց մի պատմություն, որը վկայում էր Հակոբյանի՝ չափից բարի լինելու մասին: «Պատմում են, որ նա այնքան բարի էր՝ ամբողջ Սևանի ավազանի ուսանողներն իրեն գիտեին, և իրենց ամեն մի դժվարության դեպքում գալիս էին, նրան դիմում: Կատակ է գուցե կամ հորինվածք, բայց ասում են՝ մի տարի, երբ նա գնացել էր Մերձբալթյան երկրներից մեկը՝ վերապատրաստման, սեսիոն քննությունների շրջանն էր, այդ տարի ճարտարագիտական համալսարանի առաջադիմությունը 10 տոկոսով իջել էր»,- ասաց նա:
Հրանտ Հակոբյանի թոռնուհին, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պապի լուսավոր հիշատակի այդ յուրօրինակ խնկարկման համար:
«Բնությունը չափազանց շռայլ է գտնվել պապիկիս հանդեպ, օժտելով նրան թե անուրանալի տաղանդով, մտավոր իսկապես հզոր կարողություններով, բացառիկ հիշողությամբ, նաև արքայավայել արտաքինով: Մարդկային բոլոր գեղեցիկ, բարձր որակներով և այդ արժանիքները կրող անձը կարողանում էր իր հոգու ամբողջ գանձը, գոհարները շռայլորեն բաժանել մարդկանց: Նա փիլիսոփա էր՝ թե մասնագիտությամբ, թե կոչումով, միաժամանակ նա և բանասեր էր, և պատմաբան: Իր ողջ գիտակցական կյանքում նա անհուն սիրով սիրեց մայր հայրենիքն ու ժողովուրդը, նրա համար հայն ու հայկականը դավանանք էր, նա հավատում էր գեղեցիկին, բարձրին»,- ասաց նա:
Արդեն իսկ Հրանտ Հակոբյանի անունը կրող լսարանում տեղադրված է նաև նրա կիսանդրին, իսկ նրա մասին հուշերը հրատարակվել են առանձին գրքով:
.png)
.png)
.png)







17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33