Հռոմի Պապը դեռևս չժամանած` մեր աբիժնիկները արդեն սկսել են իրենց անհիմն և արդեն զզվեցնող քննադատությունները մեր հոգևորականների հասցեին, մասնավորապես կրկին հիշել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ` Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի չարչարկված բենթլիի պատմությունը: Այս անգամ անցնելով լկտիության ու պարկեշտության բոլոր սահմանները, իրենից ոչինչ չներկայացնող մի ոչնչություն` անդրադառնալով մեքենայի պատմությանը գրել է, որ իբր թե այդ մեքենան գողական շրջանակների միջև ինչ-որ ճակատագրական վեճի մեջ հաշտարարի դերում հանդես գալու արդյունքում է, որպես երախտագիտության նշան նրան նվիրվել։ Նման մուտիլովչիկներին խորհուրդ կտամ, եթե իրականում ցանկանում են ծանոթանալ Նավասարդ Սրբազանի ապրած կյանքին և նրա անցած ուղուն, ապա կարող են համոզվել, որ Սրբազանը այն բացառիկ հայրենասեր և ազգասեր հոգևորականներից է, ովքեր իրենց ողջ կյանքը անմնացորդ նվիրել են մեր հայրենիքին, մեր Առաքելական եկեղեցուն և մշտապես գործել են ի փառս սեփական երկրի և ի փառս մեր ժողովրդի բարօրորության և լուսավոր ապագայի կերտման: Իսկ որպես ասածիս վառ ապացույց, մեջբերեմ Սրբազանի կատարած բարի գործերից մեկ երկուսը, չնայած այդպիսիք շատ-շատ են` առաջինը Սրբազանի անմիջական նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնը հռչակվեց որպես Երիտասարդների օրհնության օր, այսպիսով մեր երիտասարդներին ընձեռելով հրաշալի հնարավորություն, օտարամոլ սուրբ Վալենտինի փոխարեն, ունենալ մեր սեփական տոնը օրացույցի վրա և երկրորդը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ մեկնարկել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որի ընթացքում հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը բաշխվելու է Հայրենիքի սահմանները պաշտպանելիս նահատակված զինվորների ընտանիքներին: Այս տարիների ընթացքում ծրագրերում ընդգրկվել է 662 ընտանիք։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում: Ցանկացած անհատի իրական բնութագիրը կարել է կազմել միայն նրա կատարած հայրենանվեր և ազգօգուտ գործերին ծանոթանալուց հետո, իսկ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրական գնահատականը մեր ժողովուրդը վաղուց է տվել և այն միանշանակ դրական է և ընդօրինակման արժանի:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34