Պոչամբարներն արդեն համարվում են թափոններ, և օրենքով ստեղծված են պայմաններ և կառավարության որոշումներ, թե ինչպես պետք է վարվել այդ պոչամբարների հետ, ինչպես պետք է անվտանգ դարձնել: Բնապահպանության նախարարության տեսչական մարմինը ստեղծված է արդյունաբերական ընկերությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և շրջակա միջավայրն անվտանգ դարձնելու համար: Այս մասին «Մեդիա կենտրոնում» «Բնապահպանական աղետ Լոռիում. Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի հետևանքները» թեմայով քննարկմանն ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Մարզպետ Քամալյանը:
«Անցյալ տարի՝ դեկտեմբերին, մենք ահազանգ ստացանք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարը վթարվել էր, ընկերության արտադրական հոսքաջրերը թափվել էին տարածք, անմիջապես ահազանգին, արձագանքեցինք: Ֆաբրիկայից պոչամբար պոչատարը մոտ 8 կմ էր, արտադրական տարբեր պրոցեսների ընթացքում, երբեմն, վթարներ լինում են: Դրանք նախատեսված են: Այս ընթացքում պոչատար խողովակաշարը ծակվել էր, և հոսքաջրերը լցվել էին դպրոցի տարածք, 150 քմ տարածք աղտոտել էր: Մենք տեսանք և հանձնարարական տվեցինք, ընկերությունն անմիջապես վերականգնեց այդ տարածքը»,-ասաց Մարզպետ Քամալյանը:
Անդրադառնալով Նահատակի պոչամբարի ստուգումներին՝ նա ասաց, որ արդեն 3-4 տարի է՝ ստուգումների գործընթացը կասեցված էր: Բայց վթարի դեպքից հետո տեսչությունը սկսեց ստուգումները՝ շրջակա միջավայրի վրա պոչամբարի թողած անբարենպաստ ազդեցության մասով, հիմա ստուգվում է այդ ընկերության գործունեությունը: «Նահատակ պոչամբարի շահագործումն արդեն անհնար էր դառնում, և ընկերությունն արդեն նոր պոչամբար կառուցելու խնդիր: Այն դեռևս խորհրդային տարիներից եկած ձեռնարկություն է, միջազգային տեխնոլոգիական փորձը հասանելի չէ ընկերությանը և դեռ շահագործում է այն, ինչ եղել է: Ընկերությունը նոր նախագիծ ներկայացրեց Բննախ և ստացավ դրական եզրակացություն»:
Մարզպետ Քամալյանի ձևակերպմամբ՝ նոր նախագիծը ենթադրում է, որ արտադրական ջրերը պետք է հարստացուցիչ ֆաբրիկայի շրջակա տարածքում կուտակվեն, տղմազրկվեն, այսինքն՝ չորացվեն և հետո հանքաքարերը ֆաբրիկա տեղափոխող բեռնատարներով բեռնվեն ու ուղղվեն դեպի խոռոչներ: Իսկ արտադրական ջրերն անընդհատ պետք է աշխատեն և հիմնականում էլ պոչի խնդիր չի առաջանա:
«Այսօր Հայաստանում մոտ 22 պոչամբար կա, որոնք դեռ խնդիր են մեր հանրապետության համար: Այս մեթոդով մենք բացառում ենք նոր պոչամբարի ստեղծումը, իսկ եղած պոչամբարներն էլ արդեն պետք է դարձնել անվտանգ: Ընդերքի մասին նոր օրենքով՝ (անցյալ տարի օրենքի փոփոխություն է եղել, մինչ այդ պոչամբարները չէին համարվում որպես ընդերքի օգտագործման թափոններ), պոչամբարներն արդեն համարվում են թափոններ և արդեն օրենքով ստեղծված են պայմաններ և կառավարության որոշումներ, թե ինչպես պետք է վարվել այդ պոչամբարների հետ, ինչպես պետք է անվտանգ դարձնել»:
Ըստ Մարզպետ Քամալյանի՝ պետք է ունենալ ընդերքի օգտագործման թափոնների կառավարման պլան, եթե տնտեսվարողը չի կարող միջոցներ ձեռնարկել անվտանգ դարձնելու համար՝ նա ֆինանսական երաշխիքներ պետք է տա, իսկ պետությունը, այդ ֆինանսական երաշխիքներից ելնելով, պետք է ապահովի անվտանգությունը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33