BBC Radio 3-ը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» ստեղծագործության վերաբերյալ հատուկ հաղորդում է հրապարակել: Հաղորդումը տևում է շուրջ 50 րոպե և ներկայացնում է Վերֆելի գրքում նկարագրված պատմությունը:
«1933թ-ին հրատարակվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպը, որը շատ լայն արձագանքի արժանացավ: Պատմությունը նկարագրում է, թե ինչպես էին մի խումբ հայ գյուղացիներ դիմադրում հսկայական թուրքական ուժերին 1915թ-ին Մուսա լեռ կոչվող սարի վրա մինչև ֆրանսիական նավի կողմից եգիպտական Պորտ Սաիդ տարհանվելը: Այս ժամանակաշրջանում մեկ միլիոնից ավելի հայերի զանգվածային կոտորածը մեծ միջազգային արձագանքի էր արժանացել, սակայն դրան հետևել էին Օսմանյան կայսրության կործանումն ու Հանրապետական Թուրքիայի կառավարության կողմից ժխտողականության արշավի մեկնարկը»,- նշված է հաղորդման նկարագրության մեջ:
Հաղորդման հեղինակ Մարիա Մարգարոնիսը նշում է նաև 1921թ-ին Բեռլինում Հայոց ցեղասպանության ծրագրի հեղինակներից Թալեաթ փաշայի սպանության մասին, ինչի հետևանքով հայկական ջարդերի մասին սկսեցին լայնորեն խոսել նաև Գերմանիայում, որի կառավարությունը համագործակցել է Օսմանյան կայսրության հետ: «Հայերի ճակատագիրը լայնորեն քննարկվել է, և ակնհայտ կապեր են անցկացվել «Հրեական հարցի» և Հիտլերի իշխանության գալու տարիների հետ»,- նշվում է հաղորդման նկարագրության մեջ:
Անդրադառնալով Ֆրանց Վերֆելի վեպին՝ հեղինակը նշում է, որ Վերֆելն ու իր կինը՝ Ալմա Մալերը, 1929թ-ին Մերձավոր Արևելքում շրջագայության են եղել, որտեղ էլ հանդիպել են հայ գաղթական երեխաների խմբերի, ինչն էլ մղել է ավստրիացի գրողին ստեղծել «Մուսա լեռան 40 օրը»: «Վերֆելի և իր ընթերցողների համար «Մուսա լեռան 40 օրը» ոչ միայն հարգանքի տուրք է հայերի դիմադրությանը, այլև զգուշացում: Վերֆելի աշխատանքներն արգելվում ու այրվում էին «Անշլյուս»-ից հետո, իսկ գրողն ու իր կինը 1938թ-ին ստիպված եղան փախչել ԱՄՆ: Հոլիվուդը ժամանակին փորձեր էր անում էկրանավորել, սակայն թուրքական կառավարությունը հեռակա գրաքննության քայլեր էր ձեռնարկում՝ խանգարելով այդ գործին»,- գրում է Մարիա Մարգարոնիսը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33