Գաղտնիք չէ, որ Միհրան Ծառուկյանը դեռևս «Հայ սուպերսթար»-ից երկրպագուների մեծ բանակ էր ձեռք բերել: Դեռահասների համար նա դարձել էր նոր կուռք, նույնիսկ այն դեպքում, որ համացանց ասվածը դեռևս չկար, և նրանք իրենց սիրո դրսևորումներն օնլայն տարբերակով չէին կարողանում արտահայտել: Միհրանին սիրում և իրենց սերն արտահայտում էին անձնական եզակի շփումների միջոցով:
Տարիներն անցան, սակայն Միհրանի երկրապագուների քանակը չպակասեց, պարզապես փոխվեց նրան սիրո արտահայտման տարբերակը: Հավատարիմ երկրպագուները, կարծես թե, մրցակցության մեջ են մտել, թե ով իրենց սիրելի երգչի հասցեին ավելի շռայլ կլինի նրա սոցիալական ցանցերի էջերում:
«Սիրունս», «Իմ կյանք», «Գժվում եմ քո համար» «Տաղանդավորս», «Կյանքի կտոր», «Աննման և հմայիչ», «Իմ թագավոր»,- ահա այսպիսի մեկնաբանություններ կարելի է հանդիպել Միհրանի գրեթե յուրաքանչյուր լուսանկարին կից: Երկրպագուներին կարծես չի հետաքրքրում, որ երգիչը կարող է այդ մեկնաբանությունների տարափի մեջ նույնիսկ չնկատել իրենց, նրանք սեր են տալիս` չպահանջելով ոչինչ:
Սիրո խոսքեր ասելուց, բոլոր նկարները հավանության արժանացնելուց բացի, երկրապագուներն այդքանով չեն սահմանափակվում: Նրանք սկսում են նաև իրենց պայքարը` բոլոր հնարավոր «վտանգավոր» կերպարների դեմ: Իսկ էլ ո՞վ կարող է իրենից ավելի մեծ վտանգ ներկայացնել, եթե ոչ մեկ այլ երգիչը և նրա հավատարիմ երկրպագուները:
Այսօր համացանցային պայքարի մեջ են մտել Միհրան Ծառուկյանի և երիտասարդ երգիչ, դերասան Գոշի երկրպագուները: Հավելենք, որ նույն պատկերն է արդեն նաև Գոշի սոցիալական ցանցերի էջերում: Նա, իրավմամբ, ամրապնդում է իր դիրքերը` որպես աղջիկների մերօրյա կուռք:
«Ւմ հրաշք», «Սիմպոս», «Իմ ամենա», «Կյանքս», «Կատարյալս», «Իմ ուժեղ տղա», «Գոշս, Միհրան Ծառուկյանին տվիր, անցար քո գեղեցկությամբ». սրանք էլ Գոշին ուղղված մեկնաբանությունների փոքր հատվածն է: Եվ հենց այստեղից էլ սկսվում է մրցակցությունը:
Երգիչ, դերասանների երկրպագուները սկսում են մենամարտել, թե ում կուռքն է ամենալավը երգում, խաղում: Նրանք համեմատության մեջ են դնում նաև Միհրանի և Գոշի արտաքին տվյալները, վիճում, միմյանց քննադատում` հաճախ մոռանալով, որ Միհրանի և Գոշի միջև համեմատություններ անելուց բացի, փոխադարձ կռվախնձոր թեմայից ոչինչ չեն ստանում:
Բացի դրանից` տվյալ պարագայում համեմատությունները նաև տեղին չեն, որովհետև Միհրանը և Գոշը երբեք էլ չեն փորձել համեմատվել կամ առավել ևս` նմանվել միմյանց: Նրանք երկուսն էլ անհատ, տաղանդավոր երգիչներ են, ովքեր ունեն իրենց հստակ ասելիքը, պարզապես Միհրանի դեպքում նա նոր չէ, որ անում է իր առաջին քայլերը: Ինչ վերաբերվում է Գոշին, ապա գաղտնիք չէ, որ կարճ ժամանակահատվածում նրան հաջողվեց ճանաչում ձեռք բերել և հստակ քայլերով գնալ առաջ: Նա երգում է, նկարահանվում է սիթքոմում, իսկ օրեցօր նրա էջի հետևորդների ավելացող քանակը, հավանությունները, նրա հասցեին ուղղված խոսքերը վկայում են միայն այն մասին, որ Գոշին մեծ հաջողություններ են սպասվում:
Մնում է միայն հորդորել երկրապագուներին արհեստականորեն ինտրիգներ չստեղծել և չվիճել միմյանց հետ:
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15