ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի գլխավոր տնօրենության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերի բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ուղեկցությամբ:
Նախարարությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են 2017-2020 թվականներին Եվրամիության կողմից սպորտի և երիտասարդության ոլորտներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր:
Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս եվրոպական կառույցների հետ ընդլայնված և սերտ համագործակցությանը հատկապես երիտասարդական քաղաքականության ոլորտում:
«Համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր են երիտասարդների անձնական շփումները: Կարծում եմ՝ եվրոպացի երիտասարդների այցելությունները մեր երկիր կբարձրացնեն նրանց տեղեկացվածության մակարդակը Հայաստանի, մեր ավանդույթների, պատմամշակութային արժեքների և ազգային առանձնահատկությունների վերաբերյալ: Իսկ երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում մեր նախարարության ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ երկրորդ տարին է անընդմեջ, ինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից բոլոր դրամաշնորհային ծրագրերն իրագործվում են Հայաստանի Հանրապետության մարզերում:
Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրահանձնաժողովի կողմից իրագործվող ծրագրերի քննարկման նպատակով հանդիպումներ են իրականացվել նաև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Կոնկրետ գործողությունների ծրագրեր ներկայացնելու համար հաշվի են առնվելու ձեր երկրի առանձնահատկությունները: Ես համամիտ եմ, որ երիտասարդների միջև անձնական շփումները նրանց ինտեգրման ամենակարճ ճանապարհն են»,- ասել է Վասիլիս Մարագոսը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55