Հունվարի 19-ին՝ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի Սասնա Ծռերի փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Քար Գազ Սերվիս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պայթել էր գազաբալոն, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել էր:
Դավթաշենի գազալցակայանի պայթյունի ընթացքում լցավորման կարգի խախտումներ թույլ են տվել և՛գազալցավորողը, և՛ վարորդը:
Այս մասին Tert.am-ի հարցմանը, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով ստեղծվել էր Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողով, ի՞նչ է պարզել հանձնաժողովը, քննությամբ պարզվա՞ծ է, որն է պայթյունի պատճառը, ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ տեխնիկական քննության նպատակով ԱԳԼՃԿ-ում կատարվել է կայանի տեխնիկական փաստաթղթերի և դեպքին վերաբերող այլ տվյալների ուսումնասիրություն:
«ԳԱԶել»-ը պատկանում է «ՈՒՂԵՎՈՐ ՏԱՐ» ՍՊԸ-ին, որի տնօրենի կողմից տրամադրված տվյալների՝ երեք գազաբալոնների շահագործումը ուժի մեջ էր մինչև 29.12.2017 թ., իսկ չորրորդ գազաբալոնը, որը չի ունեցել որևիցե փաստաթուղթ, մեքենայի վրա տեղադրվել է իրենց աշխատողների կողմից 8 ամիս առաջ:
«Տեխնիկական քննության ընթացքում պարզվեցին պայթյունի հետևյալ պատճառները.
• պայթած գազաբալոնի զննումներից պարզ դարձավ, որ տվյալ բալոնը չի համապատասխանում սեղմված բնական մեթան գազով լցավորվող բալոնների տեխնիկական չափանիշներին, այսինքն` տվյալ բալոնը չպետք է լցավորվեր:
• հաշվի առնելով այն հանգամանքը, որ լցարկումն ավարտված է եղել, ինչպես նաև լցասյունակներին տրվող գազի ճնշումը կարգավորվել է «ՋԻ ՋԻ ՍՈԼՅՈՒՇԻՆԵՍ» գործարանային արտադրության լցարկման ԲԱ 200 տիպի բաշխիչ աշտարակի միջոցով, ուստի համաձայն ՀՀ կառավարության 28. 08. 2008թ. թիվ 1101-Ն «Ավտոգազալցավորման ճնշակային կայանների /ԱԳԼՃԿ/ կառուցման և շահագործման նվազագույն պահանջների» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին որոշման 15–րդ գլխի 94-րդ կետերի պահանջների և շահագործա-տեխնոլոգիական նորմաների, լցարկվող գազի ճնշումը չպետք է գերազանցի 200 մթ-ն: Սակայն հնարավոր է, որ ԲԱ 200 տիպի գագի լցավորման բաշխիչ սյունակի աշխատանքի հնարավոր խափանման հետևանքով գազաբալոնի մեջ լցվել է բ/ճ ճնշակային համակարգից դուրս եկող բարձր ճնշումը, որը կարող էր գերազանցել գազաբալոնը լիցքավորելու համար նորմայով նախատեսված 200 մթն. ճնշումը»:
Նախարարության տրամադրված պատասխանում ասվում է, որ տեխնիկական քննության ընթացքում հանձնաժողովի կողմից վերցված գրավոր և բանավոր տեղեկատվություններից պարզվում է, որ գազալցավորման ընթացքում թույլ են տրվել լցավորման կարգի խախտումներ ինչպես գազալցավորողի, այնպես էլ վարորդի կողմից. «Տեխնիկական քննություն իրականացնող հանձնաժողովի կողմից առաջարկվել է ԱԳԼՃԿ-ի նախագծերում կատարել փոփոխություն՝ նշելով նոր տեղադրված գազաբաշխիչ աշտարակները, կատարել սպասարկող անձնակազմի վերաորակավորում: ԱԳԼՃԿ-ի հետագա շահագործումը կթույլատրվի օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության առկայության պայմաններում»:
Tert.am-ի հարցին, թե այսինքն՝ ԱԻՆ-ը ժամանակավորապես կասեցնո՞ւմ է Դավթաշենի ԱԳԼՃԿ-ի շահագործումը, ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանն ասաց. «Հանձնաժողովը պարզապես առաջարկել է փոփոխություններ անել նախագծում ստանալ դրական եզրակացություն, այնուհետև շահագործել գազալցակայանը»:
Հարցին, թե այդ դեպքում հայտնաբերված խախտումների համար ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու ԱԳԼՃԿ-ն, Նանա Գնդոյանն ասաց. «Այն պատճառները, որոնք հայտնաբերվել են, հնարավոր է՝ բավարար չլինեն գազալցակայանի գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու համար: Հանձնաժողովի եզրակացությունն ԱԻՆ նախարարի մոտ է»:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33