Հունվարի 28-ից քառօրյա այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի պատգամավորների, քաղաքական խմբակցությունների ղեկավարների եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:
Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Հեյդի Հաուտալայի հետ: Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` համոզմունք հայտնելով, որ համաձայնագիրը նոր խթան կհանդիսանա Եվրոպայի հետ հարաբերությունների ընդլայնման համար՝ ապահովելով կայուն զարգացման եւ գործընկերության առավել ամուր հիմք:
Հանդիպման ընթացում կողմերը կարեւորել են Եվրանեսթ ԽՎ-ում, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում առավել ակտիվ եւ կառուցողական համագործակցությունը: Այս համատեքստում ընդգծվել է նոր մակարդակի խորհրդարանական գործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իր հանձնառությանը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի՝ հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակի պահպանման հետ կապված ջանքերը: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածությունը կարգավորման գործընթացում:
Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ներկայացուցիչ Լասլո Տոկեշի հետ, ով ԵԽ-ում Հայաստանի մասին զեկույցի համազեկուցողն է: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանի քաղաքական կյանքի վերջին զարգացումները, անդրադարձել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրման եւ ազգային խորհրդարաններում դրա վավերացման դյուրին գործընթացի կարեւորությանը:
Այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ տիկին Ռեբեքա Հարմսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության ձեւաչափին առնչվող բազմաթիվ հարցեր, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման գործում կարեւորել ԵՄ-Հայաստան հարաբերությունների դերը:
Արմեն Աշոտյանը Ռեբեքա Հարմսին հրավիրել է դեկտեմբերին այցելել Հայաստան՝ մասնակցելու «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված երրորդ Գլոբալ ֆորումին:
Արմեն Աշոտյանի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում շարունակվում են:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33