«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկվածը մեղադրվում է խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվելու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ« Նուբարաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված Տիգրան Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում խմբի կազմում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ:
Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում զբաղվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ:
Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Էդուարդ Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Սարգսյանի համար թմրանյութ ապօրինի ձեռք բերելու համար օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայկ Մարգարյանից ապօրինի ձեռք է բերել թմրանյութ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. Վլադիմիր Խրոյանին վերջինիս խնդրանքով թմրանյութ ապօրինի ձեռք բերելու համար օժանդակություն ցուցաբերելու նպատակով Վլադիմիր Խրոյանից ստացված 10.000 ՀՀ դրամ գումարը Էդուարդ Եղիազարյանին տրամադրելով նույն օրը Է. Եղիազարյանից Երևանի կենդանաբանական այգու հարակից տարածքում ապօրինի ձեռք է բերել մեկ համեմատաբար մեծ փաթեթով ծխախոտի զգալի չափերով բուսական զանգված:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել գրավը:
Վլադիմիր Խրոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Սարգսյանին 10.000 ՀՀ դրամ տրամադրելով նույն օրը առանց իրացնելու նպատակի, նրա օժանդակությամբ ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի` 0.264 գրամ հաստատուն քաշը գերազանցող ծխախոտի բուսական զանգված և պահել իր մոտ:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 266-րդ հոդվածի 1-ին մասի և 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով: Խափանման միջոց է ընտրվել գրավը:
Գործն ուղարկվել է Երևան քաղաքի դատարան և ընդունվել դատավոր Ռոբերտ Պապոյանի վարույթ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33