Փախստականների խոցելիության նվազման հարցում կարևոր է իրազեկվածության մակարդակի ավելացումը: Հունվարի 30-ին Երևանում կազմակերպված քննարկմանը Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսևիչը նշեց, որ փախստականներին ավելի խոցելի դարձնող գործոններից է տեղական դաշտին ծանոթ չլինելը, բարեկամների-ընկերների ցանց չունենալը, ովքեր կարող են օգնության հասնել, մանավանդ՝ երբ խոսքը վերաբերում է իրավաբանական օգնությանը:
Բորիսևիչի խոսքով՝ կարևոր է, որ նրանք իրազեկ լինեն, իմանան իրանց իրավունքների մասին, թե ինչ աջակցություն է իրենց հասնում, երբ նոր ժամանում են երկիր:
«Նրանք պետք է իմանան՝ ի՞նչ մատչելի, հասանելի աջակցություն կա, որից կարող են օգտվել, ի՞նչ ատյաններ կան, ուր կարող են դիմել՝ պաշտպանություն ստանալու համար: Երբ ճանապարհին խոչընդոտներ կան, կարևոր է, որ լինի պետական ներկայացուցիչ, որ կարողանա հասկանալ ու աջակցել փախստականներին»,- ասաց նա:
Բորիսևիչի խոսքով՝ երբ ապաստան հայցողին շնորհվում է փախստականի կարգավիճակ, կարևոր է՝ իմանալ ինչ է լինելու հետո, եթե չկա այդ կարգավիճակը, ամեն դեպքում ինտեգրացիայի ճանապարհ կա, կարևոր է օգնել նրանց՝ ինտեգրվել հասարակության մեջ: Այս հարցում, ըստ ՄԱԿ ներկայացուցչի, շատ կարևոր է իրավաբանների օգնությունը, իսկ առավել կարևոր է հանրային պաշտպանի աջակցությունը: Հանրային պաշտպանը, լինելով պետական կառույցի մաս, հնարավորություն ունի, մասնագիտացված է, կարող է իրազեկել ու պաշտպանել խոցելի այդ մարդկանց:
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի անդամ Ջորջ Բարսեղյանը նշեց, որ շատ երկրեր կան, որտեղ քաղաքացիություն ձեռք բերելու համար բավականաչափ կամավոր փուլեր են անցնում՝ պատմություն են սովորում, լեզու սովորում:
«Այստեղ փափուկ մոտեցում է, թեկուզ լեզու էլ չիմանա, անձնագիր ստանում են, անգամ՝ պետական լեզուն չիմանալով, այդ առանձնահատուկ վերաբերմունքն արդեն իսկ մեծ բան է»,- ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին առայժմ փախստականներն իրենց խնդիրներով քիչ են դիմում, պատճառը կառույցի մասին տեղեկացվածության պակասն է, ՄԻՊ գրասենյակն աշխատել է իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: ՄԻՊ գրասենյակ դիմել են ոչ թե կարգավիճակից բխող խնդիրներով, այլ խնդիրներով, որոնցով կարող են դիմել բոլոր քաղաքացիները:
14:05
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44