Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2017 թվականի դեկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան ԽՀՀ-ի 17-րդ նիստի արդյունքներին, քննարկել խորհրդարանական համագործակցության օրակարգային հարցեր: Կարեւորվել են նաեւ ընթացիկ տարում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջնահերթությունները, հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ գործողություններն ու ծրագրերը:
Անդրադառնալով խորհրդարանական փոխգործակցության առկա մակարդակին՝ կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցության առկա եղանակների փոխակերպմանը գործընկերության ձեւաչափի: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների դերը եւ դրանց արդյունավետ կիրառմանն ուղղված ջանքերը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Սանդրա Կալնիետեի հետ: Քննարկվել են երկկողմ մակարդակում քաղաքական փոխգործակցության առաջնահերթությունները: Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների համատեքստում կողմերը կարեւորել են սոցիալական բաղադրիչի ներառականության սկզբունքը: Ընդգծվել է նաեւ վստահության մթնոլորտի ապահովման գործում խորհրդարանական գործընկերության առաջնային դերը:
Բրյուսելյան քառօրյա այցի շրջանակում Արմեն Աշոտյանը հանդիպել է նաեւ ԵԺԿ խմբակցության արտաքին հարաբերությունների համակարգող Քրիստիան Դան Պրեդայի հետ:
Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը եւ ազգային խորհրդարաններում վավերացման սահուն գործընթացի ապահովումը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչեւ 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները»:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, խորհրդարանականների միջեւ արդյունավետ փոխգործակցությանը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55