Երևանի վարչական շրջանների ղեկավարները շարունակում են Երևանի քաղաքապետին զեկուցել 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին այսօր ներկայացվել է Ավան վարչական շրջանի նախորդ տարվա հաշվետվությունն ու 2018թ. անելիքները:
Վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները, քաղաքապետին զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Ավան վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման ուղղությամբ: Մանվել Ջավադյանը զեկուցել է քաղաքապետին, որ այսօր հարմարավետ պայմաններ են ապահովված վարչական շրջանի բոլոր մշակութային օջախներում, որոնցում համապատասխան կրթություն է ստանում շուրջ 2000 երեխա:
Որպես 2017թ. ձեռքբերում՝ վարչական շրջանի ղեկավարն առանձնացրել է պետական ու մասնավոր հատվածի կողմից իրականացված մի շարք ծրագրեր, այդ թվում նաև այնպիսիք, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են տարածաշրջանում և, ըստ էության, նոր շունչ են հաղորդել վարչական շրջանի առօրյային: Ներկայացնելով 2018թ. նախատեսված ծրագրերը՝ Ավան վարչական շրջանի ղեկավարը, իր զեկույցն ամփոփելով, նշել է, որ 2018թ. ևս հետևողական քայլեր կձեռնարկվեն մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ակտիվացնելու և ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով:
«Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է ամենօրյա սրտացավ աշխատանքով այս տարի ևս կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշված են 2018թ. համար: Ի դեպ, վարչական շրջանի կարևոր ձեռքբերումների շարքում արդեն մի քանի տարի առանձնանում է Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի: Մասնավոր հատվածի կողմից իրականացվող մի քանի խոշոր ծրագրեր ևս ընթացքի մեջ են ու, վստահ ենք, որ դրանց իրականացումը ևս կարևոր նշանակություն կունենա վարչական շրջանի առօրյայի աշխուժացման հարցում», - նշել է Ավան վարչական շրջանի ղեկավարը:
Իր գոհունակությունը հայտնելով Ավան վարչական շրջանի աշխատակազմի կատարած աշխատանքներից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է մի շարք ուղղություններ, որոնց մասով ևս ակնկալվում է աշխատակազմի հետևողական աշխատանքը:
«Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և զարգացման նոր միտումները հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին ստեղծում է ավելի շատ էլեկտրոնային կառավարման գործիքներ ու ծառայություններ:
Մենք ձևավորել ենք «Խելացի քաղաք» ծրագրի աշխատանքային խումբը, առաջիկա տարիներին ավելի շատ նախագծեր են իրականացվելու այդ ուղղությամբ:
Ունենք համապատասխան ներուժ, և ընդամենը անհրաժեշտ է հետևողական թիմային աշխատանք, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ևս Երևանը դառնա աշխարհի այն քաղաքներից, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այս հարցում ակնկալում եմ յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցությունն ու նախաձեռնողականությունը: Ամեն ինչ պետք է ծառայի քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանը, արագ տեղաշարժին և տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը։ Սա է մեր առաջիկա տարիների ուղենիշը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով սոցիալական նշանակության ծրագրերի կյանքի կոչմանը՝ Երևանի քաղաքապետը հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել դրանց հասցեականությանը:
«Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից կյանքի են կոչվում սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք իսկապես սպասված են դարձել բնակիչների կողմից: Մեր թիմը միշտ է եղել հոգածության կարիք ունեցող մեր համաքաղաքացիների կողքին: Բայց գրանցած արդունքներով պետք է չբավարարվենք և գնալով ավելի կատարելագործենք մեր կողմից իրականացվող ծրագրերը: Քաղաքացին պետք է զգա հոգատար վերաբերմունք, տարվա ընթացքում իրականացվող սոցծրագրերն էլ պետք է էլ ավելի հասցեական դառնան»,- նշել է քաղաքապետը:
Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել նաև մանկապարտեզների ամենօրյա աշխատանքը, որպեսզի պահպանվեն բոլոր այն չափորոշիչները, որոնք առաջադրվել են Երևանի քաղաքապետարանի կողմից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47