ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության եւ քաղաքացիական պաշտպանության հարցեր:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի եւ ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջեւ բնակչության պաշտպանության եւ պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի եւ ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ քննարկվեցին համագործակցության իրականացման ձեւաչափերը՝ փորձի փոխանակման եւ դասընթացների միջոցով արտակարգ իրավիճակների համակարգի ինստիտուտցիոնալ կարողությունների զարգացումը եւ օրենսդրական բարեփոխումների իրականացումը:
ԵՄ կողմը հաստատեց, որ այս տարի մարտ ամսին նախատեսվող «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել բնակչության պաշտպանության ոլորտում իր առաջնահերթությունները:
Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ ԱԻ նախարարության կողմից բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջնահերթությունները հստակ նախանշված են եւ ԵՄ կողմից ակնկալվում է օժանդակություն դրանք իրականացնելու ուղիների եւ գործիքակազմի կիրառման, ինչպես նաեւ՝ արդյունաբերական վտանգների տեխնիկական անվտանգության ապահովման գործընթացում:
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44