2018 թվականի հունվարի 31-ին «Փաստ» օրաթերթում հրապարակված ՀՀ վերահսկիչ պալատի 2018 թվականի գնումների պլանին վերաբերող հոդվածի կապակցությամբ
Հոդվածի հեղինակն անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2018 թվականի կարիքների ապահովման համար 21,682.3 հազ. դրամի չափով նախատեսված ծախսերին, որի կապակցությամբ ՀՀ վերահսկիչ պալատը պարզաբանում է:
«Նախ և առաջ, պետք է նշել, որ հոդվածի հեղինակը առանձնահատուկ բացահայտումներ չի կատարել, քանի որ ՀՀ վերահսկիչ պալատի գնումների պլանը խիստ հրապարակային է. ձեւավորվել և հաստատվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Մեզ համար պարզ է , որ ոմանք խիստ անհանգստացած են պալատի կողմից իրականացվող ընթացիկ վերահսկողության հնարավոր արդյունքներից, որոնք առաջիկա ամիսներին նույնպես կհրապարկվեն, եւ հավանաբար` դրանով է պայմանավորված` Պալատի վրա «ցեխ» շպրտելու նման փորձը:
Բոլոր դեպքերում, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ հոդվածում հնչած <<մտքերին>>:
Հոդվածի հեղինակը /կամ պատվիրատուն/ հավանաբար մոռացել է, որ ՀՀ վերահսկիչ պալատն առնվազն գույք գնել է վերջին անգամ մինչև 2007 թվականը, և որ պալատի աշխատակազմը այս 10 տարիների ընթացքում հիմնականում օգտագործել է Ազգային ժողովի վերահսկիչ պալատի օրոք ձեռքբերված գույքը:
Հոդվածի հեղինակը մոռացել կամ չի ցանկացել նկատել, որ երկար տարիներ պալատի աշխատակիցներն առանց օդորակիչների են աշխատել, կամ որ` երկար տարիներ ՎՊ-ն չի ունեցել խորհրդակցությունների սենյակ, որտեղ պետք է անցկացվեին Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը, միջազգային կառույցների հետ հանդիպումները, ինչպես նաեւ` մամուլի ասուլիսները...
Կամ ինչպես կարելի է մոռանալ, որ պալատի աշխատակիցները երկար տարիներ օգտագործում էին կոտրված, սակայն զօդված բազկաթոռներ, աթոռներ և բազմակի վերանորոգված սեղաններ:
Ինչ վերաբերում է նախատեսված վարչական սարքավորումների համար նախանշված գներին, ապա պետք է նշել, որ գնումների պլանը նախնական փաստաթուղթ է և դրանում նշված գները վերջնական չեն և կարող են փոփոխության ենթարկվել մրցույթների և բանակցությունների արդյունքում, ինչը վստահաբար Պալատն անելու է:
Իսկ այն, որ 150 հազ. դրամով պալատը մեկ աղբյուրից պատրաստվում է ջահ գնել` խորհրադակցությունների սենյակի համար, մեր «անանուն բարեկամին» հիշեցնենք, որ մինչև մեկ միլիոն դրամի չափով գնումը կարող է իրականացվել մեկ աղբյուրից, այլ ոչ թե` մրցույթի միջոցով:
Վերջում` մեր խորհուրդը «բյուջեով անհանգստացող անանուն բարեկամին»` դադարեք նմանօրինակ անհաջող փորձերով կաշկանդել Վերահսկիչ պալատին: Անիմաստ է:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44