Հայաստանում իշխող քաղաքական ուժի ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ անցած տարիների ընթացքում պարբերաբար այցելել է Հայաստան և շատ լավ ծանոթ է երկրի խնդիրներին: «Թումո» կենտրոնում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանից երբեք չի հեռացել: «Ես Հայաստանից չեմ գնացել, պարբերաբար եկել եմ: Ես եկել եմ Հայաստան դուք ինձ չեք ճանաչել, հավանաբար, փողոցում էլ տեսնեիք, չէիք ճանաչի: Բայց երկու տասնամյակ, չհաշված առաջին մի քանի տարին, երբ ծանր հիվանդ էի, ես հաճախ եմ եղել Հայաստանում, հանդիպումներ եմ ունեցել նաև գյուղերում: Ես Հայաստանից չեմ գնացել, շատ լավ գիտեմ Հայաստանը, այլ հարց է, որ կա սերունդ, որը ինձ չի ճանաչում»,-ասաց Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե երկու տասնամյակ երկրից բացակայելուց հետո ծանո՞թ է Հայաստանի խնդիրներին:
Նա հավելեց, որ շարունակում է իր աշխատանքային հանդիպումները տարբեր շրջանակների հետ` այդպիսով պատրաստվելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկրորդ հանդիպմանը, որը կլինի մոտակա օրերին: «Եթե հանրապետության Նախագահի հետ հանդիպումից հետո կայացնեմ իմ որոշումը, խոստանում եմ պարբերաբար հանդիպել ձեզ հետ, զրուցել, պատասխանել ձեր բոլոր հարցերին: Լրագրողների նկատմամբ իմ հարգանքը շատ խորն է, ձեր դերը մեր երկրում շատ մեծ է, սակայն այդ դերում պետք է լինեք անաչառ և պրոֆեսիոնալ: Ես ձեզ դաս չեմ տալիս, պարզապես ներկայացնում եմ այն ակնկալիքը, որ ես ունեմ: Դուք պետք է պայքարեք վատի դեմ, բայց նաև աջակցեք և քաջալերեք լավը»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Նա նշեց, որ մինչ այս պահն ունեցած հանդիպումներից միայն դրական արձագանքներ է ստանում: Առաջիկայում Արմեն Սարգսյանն անպայման հանդիպում կունենա նաև Արցախի իշխանությունների հետ:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44