Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնի հետ:
Խոսելով երկու երկրների համագործակցության մասին՝ Ռոբերտ Ֆիցոնը գոհունակությամբ նշել է, որ Սլովակիայի Հանրապետությունը միջխորհրդարանական հարթակներում կարողանում է գործընկեր լինել Հայաստանի Հանրապետության համար:
Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կողմից շենգենյան պետությունների քաղաքացիների մուտքի արտոնագրի ազատականացումը և վստահեցրել, որ Սլովակիան ակտիվորեն կաշխատի ՀՀ քաղաքացիների մուտքը շենգենյան գոտի ազատականացնելու ուղղությամբ: Կողմերը քննարկել են նաև տարբեր ոլորտներում համագործակցությանը, այդ թվում երկու պետությունների միջև առևտրաշրջանառությանն առնչվող հարցեր. Սլովակիայի վարչապետը հույս է հայտնել, որ ապագայում առևտրաշրջանառության ծավալները կաճեն, ինչի համար իր երկիրը կիրականացնի անհրաժեշտ բոլոր քայլերը:
Արա Բաբլոյանը, խոսելով երկու պետությունների բարեկամության մասին, մասնավորապես նշել է. «Մենք ունենք համընդհանուր արժեքներ ու նպատակներ, որոնք պետք է պահպանենք ու առավել ամրապնդենք»: Նա խորհրդանշական է համարել այն իրողությունը, որ երկու պետություններն այս տարի նշում են իրենց առաջին հանրապետության 100-ամյակը: Արա Բաբլոյանը կարևորել է Սլովակիայի և Հայաստանի կառավարությունների փոխգործակցության առավել ակտիվացումը, ինչն իր հերթին կհանգեցնի բարեկամական կապերի խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության բարելավմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ Արա Բաբլոյանն ընդգծել է այս հարցում Սլովակիայի Հանրապետության հավասարկշիռ մոտեցման անհրաժեշտությունը՝ անթույլատրելի համարելով հակամարտությունների լուծման ուժային մեթոդները:
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոնն ընդգծել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում, մասնավորապես Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցերում Սլովակիայի հավասարակշռված դիրքորոշումը հստակ է և անփոփոխ:
«Սլովակիայի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ ժամկետներում կավարտի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներպետական վավերացման գործընթացն ու հարկավոր փաստաթղթերն անմիջապես կուղարկի Սլովակիայի խորհրդարան»,-ասել է վարչապետը՝ վստահեցնելով, որ իր երկիրը բաց է ակտիվ համագործակցության համար:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55