Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստը երեկ անցավ լարված մթնոլորտում:
Այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:
Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը խմբի անդամներից ճշտեց, թե արդյոք պնդո՞ւմ են, որ իրենց շահերը դատարանում ներկայացնեն իրենց կողմից ընտրված փաստաբանները, թե՞ ոչ:
Նշենք, որ նախորդ նիստին, երբ խմբի անդամները լքել էին նիստերի դահլիճը, հայտարարել էին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններից, դատարանն էլ նրանց համար հանրային պաշտպաններ էր ներգրավել:
Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստերի դահլիճում չպետք է գտնվի:
Այս դատախազի դեմ պաշտպանական կողմը մի քանի բացարկի միջնորդություններ է ներկայացրել, պատճառներից մեկի համաձայն՝ նա «Սասնա ծռերին» անվանել է «վիժվածք»:
Երբ Պետրոսյանը պետք է շարունակեր հրապարակել գործում եղած ապացույցները, Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ հայտարարություն ունի անելու:
«Ինչ անում եք, ինչ պնդում եք, հասկանալի է…բայց արդեն գիշեր է՝ ես չեմ կարողանում քնել: Մեր հերոս նահատակները՝ ապրիլյան նահատակներ Արմենակ Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանը, գիշերը գոռում են, որ ես դատարանում հանդուրժում եմ մի անձի, որը պետական մեղադրանքի մեջ է մեղադրված այսօր, բայց հանդիսանում է պետական մեղադրող: Ես համարում եմ Պետրոս Պետրոսյանին մի հատ թուրք սելջուկ»,- այս հայտարարությունից հետո դատավորը ընդհատեց Մանուկյանին եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Նա հորդորեց Պավել Մանուկյանին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել:
Ի պատասխան՝ Մանուկյանն ասաց. «Նախազգուշացումով եւ գնդակահարությունով ինձ չեք կարող կանխել, ես չեմ կարող սա հանդուրժել, դուք մեզ ծաղրում եք»: Դատավորն էլ ասաց, որ ինքը գնդակահարող չէ, ապա հետաքրքվեց, թե այդ ինչպես է ծաղրել, ինչին Պավել Մանուկյանը պատասխանեց. «Էս դատարանը վերածել եք Քեմալ Աթաթուրքի մի հատ վագոնի»:
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Արայիկ Խանդոյանը: Դիմելով դատավորին, նա ասաց.
«Ընկեր Մակյան, մի քանի դատ առաջ, երբ դուք չկայիք, Արտուշն էր… կտրվես դու, Արտուշիկ…: Արտուշիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք, եւ էսօր տեսնում ենք, որ, իրոք, մենք ոչ ԱԺ ունենք, ոչ դատարան: Մակյան, ես իրոք ցավում եմ, որ դուք էդ կազմի մեջ եք եւ ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարենը հանեն»,- դատավորն այստեղ ընդհատեց Խանդոյանի հայտարարությունը եւ նրան նախազգուշացում հայտարարեց՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:
Խանդոյանն ասաց, որ ինքն իր ցավն է արտահայտում: «Ցավը մի արտահայտեք այնպես, որ վիրավորական լինի: Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք, ես չունեմ, կամ էստեղ որեւէ մեկը չունի, ո՞վ է ձեզ նման բան թույլ տվել: Մարդը իր աշխատանքը կատարում է օրենքի տառին համապատասխան, չի նշանակում, որ պետք է վիրավորեք: Որեւէ մեկն այստեղ չի կարող ասել, որ ձեր ինքնասիրությունը իմինից բարձր ա եւ հակառակը»,- ասաց դատավորը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվահամարում:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32