ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր անդրադարձավ լրագրողներից մեկի հարցին, թե այն, որ վարչապետի նստավայրը նախատեսվում է Բաղրամյան քսանվեց, իսկ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեներում, արդյոք այս կերպ չի՞ կանխորոշվում, որ Սերժ Սարգսյանի համար է Սահմանադրությունը փոխվել, որ նա մնա Բաղրամյան 26-ում:
«Ենթադրենք, Դուք եք ընտրվել վարչապետ, և Սերժ Սարգսյանը չի ընտրվել վարչապետ ու որոշում է չշարունակել պաշտոնավորել, այնուամենայնիվ, Բաղրամյան քսանվեցը շենք է, որը հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին: Բաղրամյան քսանվեցը կապ չունի՝ թեկնածուն Սերժ Սարգսյանն է, թե այլ անձ: Այն նախատեսվում է դարձնել վարչապետի մշտական նստավայր»,-ասաց նա:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագահը սկզբունքորեն հինգ տարի ժամկետով է նշանակվում: «Եթե մենք նպատակադրվեինք կարել որևէ համակարգ այս կամ այն անձի համար, եթե նման դրդապատճառներ ունենայինք՝ Սահմանադրությունը փոխել ընդհանրապես պետք չէր: Այնպես որ, մենք խոսում ենք փոփոխությունների մասին»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ ցանկացած կուսակցություն, որը խորհրդարանում մեծամասնություն է, ունի ոչ միայն մեկ թեկնածու, այլ անհամեմատ ավելի շատ: «Իսկ թե ում թեկնածությունը կառաջադրվի, դրա մասին մեր որոշումը կհայտնենք, երբ կկայացնենք: Որոշումը կայացնելուց հաշվի ենք առնում երկրում տիրող իրավիճակը, մարտահրավերները և առավել արդյունավետ եղանակը՝ երկիրը առաջ տանելու, ապահովելու նրա անվտանգությունը: Այս ամենը հաշվի առնելով՝ կուսակցությունը որոշում կկայացնի և կհայտնի»,-ասաց նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33