Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու և պաշտոնեական անփութության փաստերով ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ «գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ա. Հ.-ն, խախտելով օրենսդրության պահանջները, խուսափել է ժամկետային զինվորական ծառայության` 2005թ.-ի աշնանային հերթական զորակոչից: Այդ կապակցությամբ 2006-ի փետրվարին Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Որոշումներ են կայացվել Ա. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Այնուհետև քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
11 տարի անց` 2017թ.-ի ապրիլին հետախուզվող մեղադրյալը` Ա. Հ.-ն, ինքնակամ ներկայացել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նույն օրը կասեցված գործով վարույթը վերսկսվել է և Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և հայտնել է, որ, տեղեկանալով հետախուզման մեջ գտնվելու մասին, դեռևս 2006թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղ իր նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվել է:
Նա նաև հայտնել է, որ Հրազդանի բաժնում գտնվելիս հարցաքննվել է նաև դատախազության քննիչի կողմից, ով իրեն բաց է թողել` տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում կկանչի, սակայն հետագա տարիների ընթացքում ինքը չի հրավիրվել ոչ ոստիկանություն, ոչ էլ վարույթն իրականացնող մարմին:
Քրգործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2006թ.-ին, երբ Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների կողմից, գրությամբ չի ներկայացվել այն ժամանակ քրեական գործի նախաքննությունը կատարող` դատախազության քննիչին: Հետախուզվողի հայտնաբերման հիմքով ոստիկանությունը հետախուզական գործի վարույթը կարճել է, մինչդեռ Ա. Հ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը մինչև 11.04.2017թ.-ը մնացել է կասեցված` հետախուզվողի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի և Կոտայքի մարզի դատախազության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում այս տարվա հունվարի 24-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործին և ըստ քննչական ենթակայության ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն` հետագա նախաքննությունը շարունակելու համար»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44