Հասարակական վայրերում տեսախցիկ տեղադրելու վերաբերյալ հարցը պետք է անցնի լուրջ հանրային քննարկումների միջով: Փետրվարի 1-ին «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները և օրենսդրական կարգավորումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
«Հասարակության զարգացման հիմնական հակասությունն առաջանում է անվտանգության և քաղաքացիական ազատության միջև: Այս երկու բևեռները միշտ իրար խանգարում են: Հարցը նրանում է, թե հասարակությունը ի՞նչն է համարում առաջնային` լինել ավելի անվտանգ, թե՞ լինել ավելի ազատ և ոչ վերահսկելի: Ինձ համար ավելի կարևոր է երկրորդը, սակայն, կարծում եմ, որ այս հարցը պետք է լուրջ հանրային քննարկումների միջով անցնի, որովհետև այսօր դա կարող է օգտագործվել անվտանգության համար, իսկ վաղը շատ հեշտ ու սահուն կարող է դառնալ մարդկանց հետևելու գործիք»,- նշեց Մարտիրոսյանը:
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանի խոսքով` «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով տեսանյութերի պահպանման ժամկետը սահմանվել է 7 օրացույցային օր, և յուրաքանչյուր մարդ, օրենքով սահմանված կարգով, հնարավորություն ունի ստանալու տեղեկություններ, թե ինչպես են իր տվյալներն օգտագործվում:
«Այդ տեղեկությունը ստանալով՝ անձը կարող է կանխել կամ հետագայում պաշտպանել իր անձնական տվյալները»,- ասաց Հայրապետյանը:
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44