Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն: Այս մասին Լավրովը հայտարարել է Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովն ընդգծել է, որ դեռևս 2010 թվականից քայլեր են ձեռնարկվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ: «2016 թվականի ապրիլին շփման գծում հայտնի միջադեպերից հետո Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Նույն տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում՝ համանախագահների մասնակցությամբ: Այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ որպես վստահության ամրապնդման հստակ քայլ շփման գծում 6-7-ով ավելացնել ԵԱՀԿ առաքելության դիտորդների թիվը: Մինչ օրս տարվել է աշխատանք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ կողմերն այժմ մոտ են հստակ ձևաչափերի շուրջ համաձայնեցման գալուն»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ցանկացած հակամարտության կարգավորման գործընթաց ենթադրում է զուգահեռ համաձայնեցված գործողությունների իրականացում, որոնք կհանգեցնեն անվտանգության ամրապնդմանն ու խնդրի քաղաքական կարգավորմանը:
«Այն տրամաբանությունը, թե որքան շատ կրակում են, այնքան ավելի արագ համաձայնության կգան, չի կարող աշխատել իրական կյանքում: Ակնկալում եմ, որ այն, ինչի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կիրականացվի»,- նշեց Լավրովը:
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44