ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի կազմակերպման աշխատանքային խմբին, որում ներգրավված են Վրաստանի Իլիայի պետական համալսարանի երկրագիտության և սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոն ինստիտուտի գործադիր տնօրեն Թեա Գոդոլաձեն, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ԱԻՆ սեյսմիկ ծառայության ներկայացուցիչները:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Դիմակայուն Հայաստան» միջոցառումների շրջանակում անցկացվելիք «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի հետ կապված մի շարք հարցեր:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով: Տարեվերջին անցկացվելիք համապետական միջոցառումները կներառեն միջազգային գիտաժողովի անցկացում, աղետների դիմակայունության համապետական վարժանք և երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում:
Տիկին Թեա Գոդոլաձեն, կարևորելով տարածաշրջանում նման միջոցառումների կազմակերպումը, նշել է, որ սեպտեմբերին էլ Թբիլիսիում տեղի կունենա տարածաշրջանային նոր ծրագրի աշխատանքային հանդիպում: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության հովանու ներքո մեկնարկող ծրագրի նպատակն է զարգացնել սեյսմիկ արագ արձագանքման ցանցը Կովկասում և Կենտրոնական Ասիայում:
Թբիլիսիում կայանալիք աշխատանքային հանդիպման ժամանակ կբացահայտվեն տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի կարիքները, որից հետո որոշվելու են սեյսմիկ կայանների տեղադրման վայրերը, ինչպես նաև բնակչության անվտանգության վաղ ազդարարման համակարգի ներդրումը:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01