Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան ժամանումն իրոք պատմական իրադարձություն է մեզ համար և բազմաթիվ կարևորագույն հարցեր է լուծում թե´ աշխարհաքաղաքական, թե´ սոցիալ-տնտեսական, թե´ մշակութային և թե բազմաթիվ այլ ասպեկտներում: Պետք չէ մոռանալ, որ Հռոմի Պապը համարվում է ամբողջ կաթոլիկ աշխարհի ամենամեծ հեղինակություն վայելող անձը, որի յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր խոսք և յուրաքանչյուր քայլ կարող է շատ բան փոխել միլիարդավոր մարդկանց մոտեցումներում և պատկերացումներում:
Կարևոր է, որ Հռոմի Պապն այս այցը կատարում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հաջորդ տարում և գալիս է վերահաստատելու, որ այս առումով իր մոտեցումներն անփոփոխ են և որ անցյալ տարի ինքը ոչինչ պատահական չի ասել և ոչ մի քայլ պատահական չի արել: Անշուշտ Հռոմի Պապի արդարամտությունն ու սկզբունքայնությունը պետք է օրինակելի լինի բոլորի համար: Աշխարհի բոլոր մեծ ու փոքր պետություններն այս հարցում պետք է վեր կանգնեն քաղաքական և այլ շահերից և հետևեն Հռոմի Պապի օրինակին:
Անշուշտ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսպիսի արդարամիտ պահվածքով ցույց է տալիս աշխարհին, որ իրոք կարելի է ճշմարտության աչքերին ուղիղ և բաց նայել:
Իմ խորին համոզմամբ` սա նաև ավելի ու ավելի մեծացրեց հենց իր` Հռոմի պապի հեղինակությունը, որովհետվ մարդկանց համար արդարամտության սիմվոլ համարվող մարդը կրկին հավատարիմ է մնում իր քարոզած արժեքներին և Հայաստան է բերում «աշխարհի սրտի» արդարության ձայնը:
Հատկանշական է նաև այն, որ նա ոչ թե եկել է պարզապես Հայաստան, այլ` առաջին քրիստոնյա երկիր Հայաստան: Այս այցից հետո, գոնե այն, որ միլիոնավոր մարդիկ ովքեր անգամ չէին էլ լսել մեր երկրի մասին, կիմանան և Հայաստանը կճանաչեն որպես առաջին քրիստոնյա երկիր, իսկ դա բնականաբար ահռելի քայլ կլինի Հայաստանի գրավչության աստիճանի բարձրացման գործում և հազարավոր մարդիկ կուզենան գալ ու տեսնել առաջին քրիստոնյա երկիր Հայաստանը:
Կարծում եմ` ժամանակն ու դեպքերը դեռ ցուց կտան այս այցի ամբողջ նշանակությունն ու կարևորությունը և հիմա ինչքան էլ քննարկենք և փորձենք ամբողջությամբ վերլուծել այս այցի հնարավոր արդյունքները, մեկ է, չի ստացվի, որովհետև դրանք երկարատև վերլուծությունների ու քննարկումների կարիք ունեն, սակայն այն, որ այս օրերին պատմություն է կերտվում, որի մասին դեռ կխոսվի դարերով և կգրվի պատմության գրքերում, դա հաստատ է:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34