«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն: Այդպիսի այցերը ամենեւին արտառոց չեն, եւ այս տեսանկյունից տեղի ունեցածը մեծ ուշադրության արժանի չէր անշուշտ, ինչով էլ թերեւս պայմանավորվեց դրա հանդեպ սովորական վերաբերմունքը:
Մյուս կողմից, սակայն, կառավարություն այցը հետաքրքիր է դիտվում մինչ այդ խորհրդարան կատարած այցերի համատեքստում, որ կատարել է ԱՄՆ դեսպանը: Նախ նա հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, իսկ հետո հայ-ամերիկյան բարեկամության խորհրդարանական խմբին: Ահա այս համատեքստում արդեն հաջորդ այցը կառավարություն դառնում է իսկապես դիտարկման արժանի, եթե այս ամենն էլ տեղավորվում է «Կրեմլի ցուցակի» հրապարակման համատեքստում:
Բանն, անշուշտ, ցուցակը չէ, որի մասին շատ է ասվել ու խոսվել: Այստեղ խնդիրն այն է, որ գլոբալ առումով Հայաստանի համար առկա է շատ պարզ մի հարցադրում, որը, սակայն, հնչելով տեքստային կամ հռետորական մակարդակում, գործնական մակարդակում, այնուհանդերձ, շարունակում է մնալ իրական եւ համոզիչ պատասխանների սպասող՝ Հայաստանը կատարո՞ւմ է բեկում պետական քաղաքականության, պետական կառավարման էֆեկտիվության հարցում, թե՞ ոչ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականության առանցքային հանգրվաններում մշտապես հնչում է հարցը, թե դրանք ինչպես են ազդելու Հայաստանի վրա: Այն, որ Ռուսաստանի տնտեսությունից կախված Հայաստանի համար այդ տնտեսության ծանր վիճակը բերում է կորուստներ, անհերքելի է: Միաժամանակ, պատժամիջոցների քաղաքականություն վարող Արեւմուտքն ու դրա առաջատար Նահանգները բազմիցս, պարբերաբար հայտարարում են, որ ոչ միայն չունեն նաեւ Հայաստանին պատժելու նպատակ, այլ նաեւ պատրաստակամ են աջակցել կորուստները փոխհատուցելու հարցում:
Եվ այս առումով, պատժամիջոցների հարցում հերթական հանգրվանային իրավիճակում Հայաստանում ԱՄՆ դեսպանի ինտենսիվ հանդիպումները խորհրդարանում եւ կառավարությունում հուշում են, որ ԱՄՆ-ը մի կողմից հարվածելով Հայաստանի «սնուցման» գլխավոր խողովակին, մյուս կողմից՝ Հայաստանին առաջարկում է աջակցություն ռիսկերի կառավարման եւ չեզոքացման հարցում:
Ընդ որում՝ այդ ամենին զուգահեռ նախօրեին հայտնի է դարձել մեկ այլ ուշագրավ տեղեկություն այն մասին, որ մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները: Այլ կերպ ասած՝ Հայաստանին արվող առաջարկները նկատելիորեն կրում են փաթեթային շրջանակ, այսինքն՝ նաեւ անվտանգային ազդակներով, ինչը այդ առաջարկները, խոշոր իմաստով, դարձնում է այնպիսին, որոնցից հրաժարվել Հայաստանն, ըստ էության, «չի կարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:00
17:45
17:36
17:17
17:03
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44