Մեծ Բրիտանիայից բացի ԵՄ-ից լուրջ դժգոհություններ ունեն եւս վեց երկրներ, որոնք նույնպես կարող են միությունից դուրս գալու ցանկություն ունենալ: Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով փորձագետներին:
Նրանց կարծիքով Բրիտանիայից հետո ԵՄ-ից շուտով դուրս կգան Նիդեռլանդները, Ֆրանսիան, Հունաստանը, Շվեդիան, Հունգարիան ու Դանիան:
Իր հերթին Իտալիայի նախկին արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին կարծում է, որ ԵՄ կազմից Թագավորության դուրս գալը սկիզբ կդնի հետագա փլուզմանը, քանի որ շատ երկրներում արդեն սկսել են մտածել արդյոք ժամանակակից Եվրոպան խնդրի լուծում է:
Մինչդեռ Շվեդիան արդեն վաղուց է ԵՄ-ից իրեն որոշակի հեռավորության վրա պահում, հրաժարվել է եվրոյից ու դեմ է արտահայտվում եվրոպական քաղաքականության շատ ասպեկտների: Հունաստանը նույնպես վերջին տարիներին մի քանի անգամ հայտնել է, որ մտադիր է լքել ԵՄ կազմը երկրում ֆինանսական ճգնաժամի ֆոնին:
Դանիան ԵՄ-ի հետ տարաձայնություններ ունի փախստականներին վերաբերող քաղաքականության հարցերում:
Նիդեռլանդներում եվրոսկեպտիկները նույնպես դեմ են Բրյուսելի միգրացիոն քաղաքականությանը ու կարող են Բրիտանիայի նման հանրաքվե կազմակերպել: Ֆրանսիացի քաղաքական գործիչները նույնպես մտադիր են իրենց երկրում հանրաքվե կազմակերպել, որպեսզի Ֆրանսիային դուրս բերի ԵՄ կազմից ու երկրին վերադարձնել «ազատություն», հայտնում է «Ռոսբալտը»:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55