ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության մի շարք ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հատուկ անդրադարձ է կատարվել ՀՀ-ում բուծվող իշխանազգի և թառափազգի ձկնատեսակների գնագոյացմանը և շուկայական գների ձևավորմանը: Ձկնաբույծները նշել են, որ գործող գնի նվազեցումն անբարենպաստ պայմաններ կստեղծի ձկնաբուծական արտադրանքի ծավալների ավելացման և ոլորտի հետագա զարգացման համար:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ 2017 թվականին նախորդ տարվա համեմատ ձկնամթերքի, այդ թվում` խավիարի արտահանման ծավալներն աճել են, միաժամանակ արտաքին շուկայում հայկական արտադրանքի պահանջարկի ավելացման հաշվին նախադրյալներ են ստեղծվում տեղական ձկնամթերքի արտադրության ծավալների ավելացման համար:
Քննարկվել են նաև ձկնաբուծարաններում արտադրական հզորությունների բարձրացման միջոցով տեղական ձկնամթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, ձկնաբուծարաններում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, արտաքին շուկայում տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հայաստանի ձկնաբուծության ոլորտի հետագա զարգացումն ապահովելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանը հանձանարարել է նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանմանը` «Հայ ձկնաբույծների միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ սեղմ ժամկետում մշակել ձկնաբուծության զարգացմանն ուղղված ծրագրային փաթեթ, որում ընդգրկված կլինեն ոլորտի բոլոր առաջնահերթություններն ու գերակա խնդիրները` այն քննարկման դնելու նպատակով:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44