Խաղաղության ճանապարհը կարևորագույն երեք հարցերի մասին բարձրաձայնելն է: Փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ քանի դեռ չի խոսվում, որ 1988 – 1992 թթ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում՝ ազգությամբ հայ բնակիչների նկատմամբ կատարվածը Ցեղասպանություն էր, որ Ցեղասպանության հետևանքով ավելի քան 660 հազար հայեր դարձան փախստական, կորցրեցին հայրենիքը, տուն-տեղ, հարազատներին, քանի դեռ չի խոսվում, որ Արցախյան պատերազմը ցեղասպան մեքենայից պաշտպանական քայլ էր հայության համար, երբ բաքվեցին, սումգայիթցին, գանձակեցին, գարդմանցին, արցախցին և սփյուռքահայը, որ 2015 թ. ցեղասպանությունն էր տեսել, ճակատ կապեցին և ընդդիմացան Ցեղասպանությանը, քանի դեռ չի խոսվում, որ արցախյան պատերազմը այդ ցեղասպանությունը կասեցնելու հետևանք էր, մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, մեր զինվորները սահմանին զոհվելու:
«Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք այս խնդիրները միայն փախստականների խնդիրն են, և ոչ՝ հայկական իշխանությունների՝ թե Երևանում, թե Ստեփանակերտում: Սա և նրանց խնդիրն է, և ողջ հայության խնդիրը, որովհետև եթե չենք լուծում այս խնդիրները, չենք գնահատում իրավիճակը, ապա պահպանվում է պատերազմական իրավիճակը: Իրականությունն այնպիսին է, որ ողջ քաղաքականությունը կառուցվում է մի մեծ կեղծիքի վրա, այն է, որ 1992 թ. «ագրեսոր» Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա, «խախտել» նրա տարածքային ամբողջականությունը, «օկուպացրել» տարածք, և այսօր «օկուպացված» տարածքների սահմանները պահպանող հայ զինվորը «օկուպանտ» է, ուրեմն՝ պետք է հարձակվել՝ այդ «օկուպացված» տարածքները հետ բերելու համար: Իսկ սա նշանակում է՝ պատերազմը շարունակական կլինի: Եթե մեր իշխանություններն իրոք, անկեղծ ուզում են՝ լինի խաղաղություն, արդեն պարտավոր են այս հարցերին անկեղծ անդրադառնալ, դուրս մղվել արտաքին կառավարման դաշտից, իրականացնել քաղաքականություն, որը հանուն հայության է, հանուն հայկական պետականության և հանուն մեր կյանքի՝ այս տարածքում»,- ասաց նա:
Անդրադառնալով փախստականների խնդիրներին՝ Ավագյանը նախ նշեց, որ փախստականներն ապրում են ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Եվրոպայում, Հայաստանի տարածքում՝ ՀՀ և Արցախ, սակայն հայ փախստականի որևէ խնդիր մինչ օրս լուծված չէ: Դեռ առկախված է մնում նաև իրենց առաջարկը՝ հատուկ թանգարանի ստեղծման մասին:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանը նշեց, որ փետրվարն իր և սերնդակիցների համար խորհրդանշական ամիս է, այս տարի՝ առավել ևս, որովհետև լրանում է Արցախյան շարժման երեսունամյակը: «Դա և շատ է, և քիչ, բայց նաև բավարար է, որ լուրջ եզրակացությունների գանք, լուրջ հետևություններ անենք, ավելի առարկայական գնահատենք Արցախյան շարժումը: Փետրվարի 20-ն է այդ օրը, դա տոն է, ես ուրախ եմ, որ հայ հասարակությունը, անկախ պաշտոնական մարմինների զգույշ արձագանքից, լուրջ տրամադրված են՝ տոնը նշելու: Դա գործնականում տրվող ամենակարևոր գնահատականն է»,- ասաց նա:
Հակոբյանը նշեց, որ Արցախյան շարժման հիմնական խնդիրը Արցախի անվտանգության ապահովումն էր, սակայն այն շատ արագ վերածվեց բոլոր համազգային խնդիրների համախմբի: Բանախոսը նկատեց՝ ըստ էության՝ այդ շարժումը բերեց հիմնականում բոլոր խնդիրների լուծման, ու դրանով կարևոր, դրական մի բան կատարվեց հաղթանակ ձեռք բերվեց: Հակոբյանը ընդգծեց՝ քաղաքականությունից դուրս կա մի կարևոր պատմական եզրակացություն. ազգային, մեծ գործերը տեղի են ունենում, երբ տեղի է ունենում մեծ համախմբում, որպիսին, ըստ նրա, այսօր անհնար է պատկերացնել:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33