ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների արդյունքների համաձայն՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 186585 միավոր, 2016 թվականի համեմատ աճել է 7.5 %-ով, այդ թվում Երևանում` 8.7 %-ով, իսկ մարզերում` 6.8 %-ով:
2017 թվականի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 30.0 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:
Նկատենք, որ Գործարքների ընդհանուր քանակի 36.7 %-ը գրանցվել է Երևան քաղաքում:
2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 52275 օտարման գործարքների 74.3 %-ը կազմել է առուվաճառքը, 25.4 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը:
2017 թվականին Երևան քաղաքում անշարժ գույքի 15722 առուվաճառքի գործարքի 64.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2016 թվականի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 23.7 %-ով:
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2017 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 մ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2016 թվականի համեմատ նվազել են 3.5 %-ով:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տվյալների՝ 2017 թվականին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 4225 բնակարան, որոնց քանակը, 2016 թվականի համեմատ աճել է 12.3 %-ով:
Կոմիտեն արձանագրել է, որ 2017 թվականին հանրապետությունում իրականացվել է անհատական բնակելի տների 5055 առուվաճառքի գործարք, այդ թվում Երևան քաղաքում՝ 1505, մարզերում՝ 3550: 2016 թվականի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքի քանակն աճել է 19.3 %-ով, ընդ որում, Երևան քաղաքում ` 22.3 %-ով, իսկ մարզերում՝ 18.1 %-ով :
Ընդհանուր առմամբ, 2017 թվականին հանրապետությունում օտարվել է 17601 միավոր (16752.08 հա) հող, որից Երևանում` 1190 միավոր (308.43 հա):
Հանրապետությունում 2017 թվականին հողերի առուվաճառքի գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 8.0 %-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 7207.36 հա, որից 7123.23 հա գյուղատնտեսական նշանակության են:
2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 9513 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 5.1 %-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 93.3 %-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից: 2017 թվականին անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 25.7 %-ով:
2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 24325 գրավադրման գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 13.0 %-ը: 2017 թվականին գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 13.5 %-ով:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
09:35
09:17
09:01
22:24
19:09
18:06
17:56
17:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42