Փետրվարի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է հունվարի 30-ից փետրվարի 4-ը Մայր Աթոռում իր հերթական` 15-րդ հանդիպումն անցկացնող Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի անդամներին:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Հաղորդագրության մեջ ասվում է. «Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներն այս օրերին քննարկում են եկեղեցաբանությանն առնչվող մի շարք հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության և հիվանդաց օծման խորհուրդների վրա:
Հանդիպմանը հանձնախմբի անդամ, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հանձնախմբի համանախագահներին և անդամներին:
Ապա հանձնախմբի անունից Ամենայն Հայոց Հայրապետին ողջունեցին և հանձնախմբի աշխատանքների մասին տեղեկություններ փոխանցեցին Քրիստոնեական միության քահանայապետական խորհրդի նախագահ Նորին Սրբազնություն կարդինալ Կուրտ Կոխը (Կաթոլիկ Եկեղեցի) և Կահիրեի Ղպտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, Դամիետտի, Բարարի, Քաֆր էլ Շեյքի միտրոպոլիտ Գերաշնորհ Անբա Բիշոյը (Ղպտի Ուղղափառ Եկեղեցի): Վերջիններս նաև շնորհակալություն հայտնեցին Նորին Սրբությանը ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար:
Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը ողջունեց հանձնախմբի հերթական ժողովի գումարումը Մայր Աթոռում` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածինը պատրաստակամ է մշտապես հյուրընկալելու Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին:
Նորին Սրբությունը, անդրադառնալով Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին ու քննարկումներին, կարևոր նկատեց նման երկխոսությունները, որոնք վեր են հանում Եկեղեցիների միջև ինչպես ընդհանրությունները, այնպես և աստվածաբանական և եկեղեցաբանական ընկալումներում առկա տարբերությունները: Վեհափառ Հայրապետը նշեց, որ երկխոսությունները նպաստում են Եկեղեցիների միջև փոխճանաչողությանը, եղբայրական հարաբերությունների առավել սերտացմանը և ընդհանուր վկայությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց Եկեղեցիների գործակցության և ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը մարդկության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերների հաղթահարման գործում: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը նաև իր մտահոգությունն արտահայտեց աշխարհիկացման գործընթացների հետևանքով հասարակական կյանքում արձանագրվող հոգևոր-բարոյական արժեքների նահանջի և խեղաթյուրման վերաբերյալ, ինչը հիմնական պատճառն ու շարժառիթն է դառնում այսօր աշխարհում տեղ գտնող ողբերգությունների և կորստաբեր երևույթների:
Մասնավորապես անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ծանր վիճակին` Նորին Սրբությունը կարևորեց Եկեղեցիների միասնական հետևողական ջանքերն ի պաշտպանություն քրիստոնեական համայնքների իրավունքների և տարածաշրջանում քրիստոնեական ներկայության` աղոթք վերառաքելով նահատակների համար, որոնք ծայրահեղականների և ահաբեկչական միավորումների բռնարարքների զոհ են դարձել:
Վերջում, բարի ընթացք մաղթելով հանձնախմբի աշխատանքներին, Ամենայն Հայոց Հայրապետը եղբայրական իր ջերմ ողջույնները փոխանցեց Քույր Եկեղեցիների հոգևոր պետերին, աղոթքն ու օրհնությունը` հոգևոր դասին և հավատացյալներին: Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված զորացնի սերն ու գործակցությունը Եկեղեցիների միջև և արդյունավորի նրանց առաքելությունը ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար:
Հանդիպումն ավարտվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով»:






17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33