ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների արդյունքների համաձայն՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 186585 միավոր, 2016 թվականի համեմատ աճել է 7.5 %-ով, այդ թվում Երևանում` 8.7 %-ով, իսկ մարզերում` 6.8 %-ով:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 30.0 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ:
Նկատենք, որ գործարքների ընդհանուր քանակի 36.7 %-ը գրանցվել է Երևան քաղաքում:
Ըստ աղբյուրի՝ 2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 52275 օտարման գործարքների 74.3 %-ը կազմել է առուվաճառքը, 25.4 %-ը` նվիրատվությունը և 0.3 %-ը` փոխանակությունը:
2017 թվականին Երևան քաղաքում անշարժ գույքի 15722 առուվաճառքի գործարքի 64.4 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2016 թվականի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 23.7 %-ով:
|
Վարչական շրջաններ
|
Միջին գները (դրամ) |
||
|
|
|
2016թ |
2017թ |
|
Կենտրոն |
428100 |
445800 |
|
|
Արաբկիր |
357200 |
345800 |
|
|
Քանաքեռ-Զեյթուն |
283100 |
270600 |
|
|
Նոր Նորք |
254200 |
237000 |
|
|
Ավան |
261700 |
251500 |
|
|
Էրեբունի |
252400 |
240100 |
|
|
Շենգավիթ |
257700 |
244600 |
|
|
Դավթաշեն |
276800 |
257900 |
|
|
Աջափնյակ |
251000 |
234200 |
|
|
Մալաթիա-Սեբաստիա |
244100 |
233800 |
|
|
Նուբարաշեն |
157400 |
157100 |
|
|
Միջինը Երևանում |
274900 |
265300 |
|
Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երևան քաղաքում 2017 թվականին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2016 թվականի համեմատ նվազել են 3.5 %-ով:
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տվյալների՝ 2017 թվականին մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 4225 բնակարան, որոնց քանակը, 2016 թվականի համեմատ աճել է 12.3 %-ով:
Կոմիտեն արձանագրել է, որ 2017 թվականին հանրապետությունում իրականացվել է անհատական բնակելի տների 5055 առուվաճառքի գործարք, այդ թվում Երևան քաղաքում՝ 1505, մարզերում՝ 3550: 2016 թվականի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքի քանակն աճել է 19.3 %-ով, ընդ որում, Երևան քաղաքում ` 22.3 %-ով, իսկ մարզերում՝ 18.1 %-ով :
Ընդհանուր առմամբ, 2017 թվականին հանրապետությունում օտարվել է 17601 միավոր (16752.08 հա) հող, որից Երևանում` 1190 միավոր (308.43 հա):
Հանրապետությունում 2017 թվականին հողերի առուվաճառքի գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 8.0 %-ով: Հողերի առուվաճառքի առավել մեծ ծավալներն արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 7207.36 հա, որից 7123.23 հա գյուղատնտեսական նշանակության են:
2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 9513 վարձակալության գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 5.1 %-ը: Ընդ որում, վարձակալության գործարքների 93.3 %-ն իրականացվել է իրավաբանական անձանց կողմից: 2017 թվականին անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 25.7 %-ով:
2017 թվականին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 24325 գրավադրման գործարքները կազմել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի 13.0 %-ը: 2017 թվականին գրավադրման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը, 2016 թվականի համեմատ, աճել է 13.5 %-ով:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33