2017թ. ընթացքում մայրաքաղաքում հանցագործության դեպքերն աճել են 10.5%-ով. 2016թ. 9250-ի դիմաց, նախորդ տարի արձանագրվել է 10220 դեպք: Դրան զուգահեռ, սակայն, տոկոսային արտահայտությամբ գրեթե նույնքան ավելացել է բացահայտման մակարդակը՝ 2016թ. 69.6%-ի դիմաց կազմելով 79%: Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ այս մասին այսօր հայտնել է Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ ներկայացնելով 2017թ. ընթացքում մայրաքաղաքում արձանագրված հանցագործությունների կառուցվածքային պատկերը։
Էական նվազում է արձանագրվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասով հանրային բարձր վտանգավորություն ունեցող այնպիսի հանցատեսակներով, ինչպիսիք են սպանությունը, սպանության փորձը և բնակարանային գողությունը: Մասնավորապես, 2017թ. առանձնապես ծանր հանցագործության դեպքերը եղել են 81-ը՝ նախորդ տարվա՝ 91-ի դիմաց. նվազումը կազմել է 11.0%: Ծանր հանցագործությունները նվազել են 215 դեպքով կամ 12%-ով (1571-1786), իսկ բացահայտումը կազմել է 58.1%՝ նախորդ տարվա 48.2% դիմաց:
48.1%-ով նվազել են սպանության դեպքերը. 2017թ. ընթացքում Երևանում արձանագրվել է սպանության 14 դեպք՝ նախորդ տարվա 27-ի դիմաց, ինչն, ի դեպ, լավագույն արդյունքն է վերջին 10 տարվա կտրվածքով: Գրանցված սպանությունների բացահայտումը կազմել է 85.7%, այն դեպքում, երբ 2016թ. ցուցանիշը եղել է 81.5%: Սպանության 14 դեպքերից բացահայտվել է 12-ը:
43.8%-ով նվազել են նաև սպանության փորձի դեպքերը. եթե 2016թ. արձանագրվել է նման 16 դեպք, ապա 2017թ.՝ 9, որոնցից չի բացահայտվել միայն 1-ը:
37.7%-ով կամ 267 դեպքով նվազել են բնակարանային գողությունները. արձանագրվել է նման 441 դեպք՝ 2016թ. 708 դեպքի դիմաց: Չնայած դրան, բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը գրեթե չի փոխվել՝ շարունակելով մնալ մտահոգից 23-23.5%-ի սահմաններում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Երևանի դատախազը զեկուցել է, որ բնակարանային գողությունների դեպքերի նվազումը պայմանավորված է դրա նախականխմանն ուղղված շարունակական բնույթ կրող միջոցառումներով՝ բազմաբնակարան շենքերի մուտքի դռները էլեկտրոնային փականներով և տեսաձայնագրառող սարքերով վերազինմամբ: Խնդիր է դրվել շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ համագործակցելով տեղական իշխանությունների հետ:
Որոշ բացասական միտումներ կան դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հանցագործությունների շարժընթացում: Նմանատիպ դեպքերը 2016թ. համեմատությամբ աճել են 49-ով կամ 12%-ով (2017թ. ՝ 459 դեպք, 2016թ.՝ 410): 10 դեպքով կամ 12.7%-ով աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը 2017թ.՝ 89 դեպք, նախորդ տարվա 79 դեպքի դիմաց: Չնայած դրան՝ բացահայտման ցուցանիշը բարելավվել է մոտ 5 տոկոսային կետով: Նմանատիպ պատկեր է նաև ավազակային հարձակումների դեպքերի շարժընթացում: Չնայած 2017թ. մայրաքաղաքում 4 դեպքով կամ 16.7%-ով աճել են ավազակային հարձակումները, (արձանագրվել է 28 դեպք, 2016թ.՝ 24), սակայն բացահայտման վիճակը բարելավվել է՝ կազմելով 78.6%, նախորդ տարվա 66.7%-ի դիմաց:
Մանրամասները՝ դատախազության պաշտոնական կայքում։
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33