Վրաստանի պետական բյուջեից մուսուլմանական, հրեական, կաթոլիկ և հայ առաքելական համայնքները յուրաքանչյուր տարի դրամական փոխհատուցում են ստանում:
Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ սկսած 2014 թվականից Վիրահայոց թեմը գումար է ստանում Վրաստանի պետական բյուջեից:
«Վրաստանում ապրող կրոնական փոքրամասնություններին որպես խորհրդային տարիներին կորցրած գույքի փոխհատուցում գումար է տրվում: Բյուջեից գումար տալիս են չորս կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաև Հայ առաքելական եկեղեցուն: Այս տարի Վիրահայոց թեմը Վրաստանի պետական բյուջեից ստացել է 600 հազար լարի»,-ասաց Խաչատրյանը:
Հարցին, թե նկատի ունենալով, որ 2014 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է համապատասխան օրենք, համաձայն որի՝ երկրի մի քանի կրոնական կազմակերպությունների ֆինանսական փոխհատուցում է տրամադրվում Խորհրդային շրջանում պատճառված բարոյական և նյութական վնասի դիմաց, 2014-ից ի վեր Վիրահայոց թեմը որքան գումար է ստացել, Սուսաննա Խաչատրյանն ասաց,որ տարեկան հատկացված գումարի չափը գրեթե չի փոխվում:
Հարցին,թե ի՞նչ նպատակներով է ծախսվում գումարը, Խաչատրյանն ասաց.«Գումարը ծախսվում է թեմի գործունեության համար»:
Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ Վիրահայոց թեմին գումարը հատկացվում է պայմանագրով և կառավարությանը ներկայացվում է հաշվետվություն:
Նրա խոսքով՝ գումարը չափը որոշվել է Վրաստանի կառավարության կողմից և հատկացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:
Նշենք, որ ըստ ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակված 2016 թվականի` կրոնի ազատության մասին տարեկան զեկույցի՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների թիվը կազմում է Վրաստանի ընդհանուր բնակչության 2.9%-ը:
tert.am
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
10:46
10:22
10:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55