Օրենքը ոչ թե ուղղված է ծխողների դեմ, այլ պաշտպանում է չծխողների իրավունքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին Առողջապահության նախարարության ներկայացրած օրինագծին, որով սահմանվում են բավականաչափ մեծ տուգանքներ:
Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ նման օրենք պետք է ընդունվի, քանի որ ԵՄ-ի հետ ունենք համաձայնագիր և որոշ չափանիշները պետք է համապատասխանեն: «Օրենքը ծխողներին ասում է, որ ծխի այնտեղ, որ ուրիշին վնաս չհասցնես: Ըստ հետազոտության` ծխողների 75 տոկոսի ծնողները ծխող են եղել, այսինքն` երեխաները մեծացել են պասիվ ծխողների կարգավիճակում»,-ասաց նա և կարևորեց հատկապես տանը չծխելը:
Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց հարցման արդյունքներ, ըստ որի հարցին` եթե ծխախոտի գինը բարձրանա, կշարունակե՞ն ծխել, ամեն երրորդ ծխողը պատասխանել է, որ կկրճատի, կեսը ասել են, որ չեն կրճատի, և 15 տոկոսը ասել է, որ այնքան հարուստ են, որ ինչ գին էլ լինի, կծխեն: «Այնպիսի գին պետք է լինի, որ երեք այդ խմբերի համար լինի արգելանք և վախեցնող թիվ»,-ասաց նա:
Սոցիոլոգն ասաց, որ եթե տուգանքները լինեն 3-10 հազար դրամ, դա խնդիր չի լինի, բայց հարց է ծագում, որ եթե տուգանված անձը գումար չունի, ինչպե՞ս են գանձելու այն:
«Դեռ օրենքը քննարկման շրջանում է և ես կարծում եմ, որ պատգամավորների մեջ ծախողների քանակը բավականին որակական է, հնարավոր է` ավելի ճկուն տարբերակ ընտրեն պասիվ ծխողների համար, օրենքը դարձնեն ավելի գործնական: Ես չեմ կարող ասել նրանց պետական մտածողության մակարդակը, բայց եթե նրանք մտածեն ազգի առողջության համար, պետք է օրենքը լինի բավականին խիստ, առանց շրջանցելու»,-ասաց նա և նշեց, որ այդ օրենքի ընդունումը կապված է ներիշխանական խնդիրների հետ, և կոչ արեց չշտապել:
Նա ներկայացրեց իրենց տվյալները, ըստ որի հասուն տղամարդկանց կեսն է ծխում, կանանց` 3 տոկոսը, այսինքն` հասուն բնակչության 25 տոկոսը` ամեն չորրորդ հասուն մարդը և նշեց, որ այդ 25 տոկոսը իրավունք չունեն 75 տոկոսի օդը թունավորել:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02