ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
Երևան քաղաքի թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ 02.04.2017թ.-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է Երևան քաղաքի Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից:
Դրանից հետո Հովհաննես Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հովհաննես Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:
Հարուցված քրեական գործով 03.04.2017թ.-ին Հովհաննես Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 05.04.2017թ-ին նա ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործը 2017 թվականի ապրիլի 07-ին ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մինչև դատաքննությունը սկսելը, ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանը, դատական քննությունն անցկացնելով արագացված կարգով, Հովհաննես Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և պատիժ է նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ զրկելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից՝ 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, նույն դատավճռով որոշում է ընդունել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Հովհաննես Ղազարյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:
Վերոնշյալ դատական ակտը Երևան քաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերջինս քննելով բողոքը՝ բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի:
Ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33