ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Ներման մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Այս նախագծերի փաթեթը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:
Ըստ օրինագծի՝ ներման խնդրագիր կարող է ներկայացնել դատապատված անձը կամ նրա փաստաբանն ու հարազատները։
Դատապարտյալին ներում շնորհելու է երկրի վարչապետը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ Կառավարության այս առաջարկն ընդամենը դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու նախագիծ է։
«Ես գտնում եմ, որ նախագահը ինքը պետք է քննի ներում շնորհելու մասին դատապարտյալի դիմումը և ինքն էլ ներում շնորհի նրան և ոչ թե վարչապետը քննարկի, առաջարկի նախագահին և առաջարկին էլ կից ներկայացնի ներում շնորհելու կամ չշնորհելու մասին որոշման նախագիծ», - ասաց Մարուքյանը։
Հարցի հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն իպատասխան նշեց, որ նախագիծը մշակելիս Կառավարությունը գործել է բացառապես Սահմանադրական նորմերով, որովհետև 135-րդ հոդվածում ամրագրված է նաև ներման մեխանիզմը․ «Դրա համաձայն՝ հանրապետության վարչապետը ներկայացնում է առաջարկութնուն ՀՀ նախագահին։ Եթե ուզենանք էլ, չենք կարող փոխել այս մեխանիզմը։ Ներման դեպքում պետք է որևէ սուբյեկտ ներկայացնի առաջարկություն», - ասաց Քրմոյանը։
Ներկայացնելով ներման խնդրագրի ներկայացման կարգը՝ Քրմոյանը նշեց, որ ներման խնդրագրի քննարկման նպատակով Արդարադատության նախարարությունը ներման խնդրագրի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:
Անձնական գործն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33