րիտանացիները Եվրոպական Միությունից երես թեքեցին` վախենալով անգլերի եւ սաքսերի ներխուժման ժամանակներից ի վեր ամենախոշոր միգրացիայից, գրում է The Atlantic ամսագրի լրագրող Դեւիդ Ֆրումը:
Brexit-ի օգտին ընտրությունը ցույց է տվել, որ բրիտանացիները սկսել են ավելի սուր զգալ, որ իրենց երկիրը գերբնակեցված է, ենթադրում է վերլուծաբանը: Բրիտանական միգրացիոն քաղաքականության վրա հավասարապես ազդում են ինչպես ԵՄ-ն, այնպես էլ ինքը` Լոնդոնը, բայց քաղաքացիների որոշման մեջ կարեւորագույն դերը խաղացել է անվստահությունը եվրոպական էլիտաների հանդեպ, որոնք բավականաչափ չեն ջանացել իրենց երկրների բնակչությանը պաշտպանելու գլոբալիզացիայի անբարենպաստ հետեւանքներից: Ընդհակառակը, այդ առաջնորդներից ոմանք շատ բան են արել հակառակ ուղղությամբ:
«Եթե ինչ-որ մեկը Մեծ Բրիտանիային մղել է Եվրամիությունից դուրս գալու, դա Անգելա Մերկելն է իր միանձնյա եւ իմպուլսիվ որոշմամբ` բացելու Գերմանիայի, իսկ հետո նաեւ ամբողջ Եվրոպայի դռները 1,1 մլն մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան միգրանտների առջեւ», — կարծում է Ֆրումը:
Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տվյալներով, 2015-ին Բրիտանիայում 630 հազար օտարերկրյա քաղաքացի է հաստատվել: 25 տարում (1990-2015) բնակչության քանակը 57-ից աճել է մինչեւ 65 մլն, երբ ծնելիության մակարդակը փոխարինման մակարդակից ցածր է: Նման տեմպերով 2026 թվականին Մեծ Բրիտանիայի բնակչությունը կգերազանցի 70 մլն-ը, ընդ որում, աճի կեսը կապահովեն միգրանտները:
Միգրացիան ծանրաբեռնվածություն է ավելացնում դպրոցներում, հիվանդանոցներում եւ փքում է անշարժ գույքի շուկան. Լոնդոնում բնակտարածքի միջին գինը գրեթե տասներկու անգամ գերազանցում է միջին աշխատավարձը, նկատում է լրագրողը: Հաճախ դրա մեղավորը հարուստ միգրանտներն են, որոնք ավելի լավ առաջարկներ են ներկայացնում, քան տեղի գնորդները: Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում ծնված ավելի քան 200 հազար մարդ ամեն տարի Ավստրալիա եւ ԱՄՆ է մեկնում` հուսալով ավելի հեռանկարային ապագա ունենալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55