Ադրբեջանի կողմից արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպումը և դրանք հոկտեմբերի 17-ից ապրիլի 11 տեղափոխելու որոշումը Բաքվում բացատրում են ներքին, այլ ոչ արտաքին գործոններով, գրում է kommersant.ru-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցը նշում է, որ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես Բաքվում և Երևանում միաժամանակյա քաղաքական ակտիվությունը կարող է անդրադառնալ տարածաշրջանում՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի վրա:
Ադրբեջանի նախագահի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովն ընտրությունների օրվա տեղափոխումը բացատրել է այն հանգամանքով, որ մայիսից սկսած երկրում անցկացվելու են տեղական և միջազգային մակարդակի բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնց մի մասը համընկնում էին ընտրությունների ժամկետների հետ:
Kommersant.ru-ի հետ զրույցում ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Արազ Ալիզադեն գարնանն ընտրությունների անցկացումը նույնպես բացատրել է ներքին գործոններով՝ նշելով, որ ամռանը նախընտրական արշավի անցկացման դեպքում գյուղատնտեսությունը տուժում է, քանի որ մարդիկ ակտիվ մասնակցում են հանրահավաքների, և բացի այդ, նախընտրական արշավի համար, պատգամավորի կարծիքով, շատ ժամանակ հարկավոր չէ, քանի որ ընտրողները լավ ճանաչում են բոլոր թեկնածուներին:
«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժման քարտուղար, տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին իր հերթին հայտարարել է, որ ընտրությունների տեղափոխումը եվրոպացի դիտորդների քննադատությունից խուսափելու փորձ է, և նշել է, որ ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը հավանաբար չի հասցնի Ադրբեջան ուղարկել երկարաժամկետ, ինչպես նաև կարճաժամկետ դիտորդական առաքելություն:
Ջաֆարլիի կարծիքով՝ եվրոպական ինստիտուտների ուշադրությունն ապրիլին սևեռված է լինելու Ռուսաստանի ուղղությամբ, բացի այդ, կարող է լինել նաև տնտեսական գործոն՝ երկու տարվա լճացումից հետո Ադրբեջանի տնտեսությունն ակտիվացել է, սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ վիճակը կպահպանվեր մինչև հոկտեմբեր:
Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում նշել է հայ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, տարվա առաջին կեսին երկու երկրներում ընտրությունների անցկացումը կարող է կողմերին հնարավորություն տալ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միջանկյալ որոշում կայացնելու, որը պահանջում է ավելի շատ լեգիտիմություն»: Մինչդեռ Հայաստանի իշխող շրջանակներում լրատվամիջոցի զրուցակիցը քիչ լավատեսական է տրամադրված և հայտնել է, որ հակված է Ադրբեջանից սպասել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման:
Լրատվամիջոցը նշում է, որ Բաքվում իր զրուցակիցներն, այնուամենայնիվ, միաձայն պնդել են, որ ընտրությունների տեղափոխումը ոչ մի կապ չունի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44