Ըստ մամուլի՝ առաջիկա օրերին տեղի կունենա «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ, որին, սակայն, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու: VERELQ-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ այդ հարցը իրենց քաղաքական օրակարգի որոշելիքն է, թե ինչ ձևաչափով և ում մասնակցությամբ տեղի կունենա այդ հանդիպումը:
Նա նշեց, որ խմբակցության պատգամավորների հետ Գագիկ Ծառուկյանիհանդիպումները պարբերաբար բնույթ են կրում և այդ քննարկումը եղել էիրենց աշխատանքային քննարկումներից հերթականը: Ի թիվս այլ հարցերի, կապված խմբակցության քաղաքական օրակարգի, օրենսդրական նախաձեռնությունների և անելիքների հետ, քննարկվել է նաև նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հարցը, որի ժամանակ պատգամավորները հանդես են եկել իրենց անձնական դիրքորոշումներով:
«Բայց ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե առաջիկայում կայանալիք հանդիպմանը չի մասնակցելու Գագիկ Ծառուկյանը, ապա դա մեր քաղաքական օրակարգի որոշելիքն է, թե ինչ ձևաչափով և ում մասնակցությամբ տեղի կունենա այդ հանդիպումը. թույլ տվեք ինքներս դա որոշենք»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ թե՛ լրատվամիջոցների, թե՛ հանրության համար պետք է կարևոր լինի կոնկրետ այդ հանդիպման արդյունքը, այն վերջնական որոշումը, որը կկայացվի հանդիպումից հետո, ինչի մասին իր ժամանակին կհրապարակվի:
Ճշտող հարցին՝ այս շաբաթ տեղի կունենա՞ այդ հանդիպումը, Տոնոյանը նշեց, որ կոնկրետ ժամկետ չի նշի, բայց առաջիկա օրերին, այո, այն տեղի է ունենալու.
«Եվ կարող եմ հատուկ ընդգծել, որ մեր պատգամավորները որևէ կերպ կաշկանդված չեն այդ հանդիպման ժամանակ որևէ հարց բարձրաձայնելուց, այդ թվում նաև հանրությանը հուզող»,- հավելեց նա:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է աջակցել Արմեն Սարգսյանի թեկնածությանը, եթե հանգուցալուծվի «Ծառուկյան» դաշինքի՝ ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու հարցը: Իվետա Տոնոյանը, սակայն, նշեց, որ նման քննարկում իրենց օրակարգում չկա:
Հիշեցնենք, նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին: Իսկ թե ինչպես է ընտրվելու նախագահը համաձայն նոր Սահմանադրության՝ այստեղ:
13:17
13:09
12:55
12:03
11:43
11:25
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44