ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղար, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Շվաբի հետ, ով ընդգրկված է այս օրերին Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատվիրակության կազմում:
Հանդիպման ընթացքում Արա Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում և աշխատակազմում ընթացող բարեփոխումները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններով պայմանավորված խորհրդարանի նոր դերի ստանձնմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխատակազմում բարեփոխումների հրամայականը պայմանավորված է փորձագիտական ու վերլուծական կարողությունների և խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների զարգացման անհրաժեշտությամբ, որի ուղղությամբ արդեն իրականացվում են համապատասխան գործողություններ: Արա Սաղաթելյանը շվեյցարացի գործընկերոջը ներկայացրել է նաև «Բաց խորհրդարան» նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները:
Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային ժողովի գլխավոր քարտուղարը, ընդգծելով խորհրդարանական վերահսկողության հարցում Շվեյցարիայի առաջադեմ փորձը, փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել:
Գլխավոր քարտուղար Ֆիլիպ Շվաբը, նշելով, որ Շվեյցարիայի օրենսդիր մարմնի աշխատակազմը փորձագիտական կարողությունների լուրջ ներուժ ունի, առաջարկել է աշխատանքային տարբեր ձևաչափերով այս հարցում համագործակցել ՀՀ խորհրդարանի աշխատակազմի հետ: Կողմերը քննարկել են երկու երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջև երկարատև համագործակցության հնարավորությունները:
ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատակազմը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիային անդամակցելու հայտ է ներկայացրել, որի քննարկումը նախատեսված է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ընթացքում` 2018 թվականի մարտի 26-ին, Ժնևում:
Ֆիլիպ Շվաբը ողջունել է ՀՀ ԱԺ աշխատակազմի` Ասոցիացիային անդամակցելու նախաձեռնությունը` փաստելով, որ Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիան կարևոր հարթակ է գլխավոր քարտուղարների միջև համագործակցության և փորձի փոխանակման համար: Նա ընդգծել է, որ որպես այդ կառույցի նախագահ և գործադիր մարմնի անդամ` ինքն ամենայն ուշադրությամբ կանդրադառնա Հայաստանի անդամակցության հայտին:
Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում տարբեր մակարդակներում աշխատանքային շփումները շարունակելու և համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33