Պետության կողմից ընթերակայի վրա ներգործելու առումով դաշտն ավելի մեծ է, քան եթե փորձենք դա փոխարինել տեսաձայնագրություններով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի դիտարկմանը, որ ընթերակաները հաստատում էին տեղի ունեցած գործողության փաստը, արդյոք մասնագետի ներկայությունը կամ տեսաձայնագրումը կարող է փոխարինել ընթերակային, Ղամբարյանը պատասխանեց.
«Պատկերացրեք բնականարում կատարել ենք խուզարկություն եւ հայտնաբերել թմրանյութ, որին ներկա են եղել ընթերականեր: Դատարանում բնակարանի սեփականատերը հայտարարում է, որ իմ բնակարանում դա չի եղել, ոստիկաններն ապօրինի գործողություն են արել: Այդ ժամանակ դատարան ենք հրավիրում երկու ընթերականերին եւ հարցնում, թե արդյոք տեսել են, որ թմրանյութը գտել են այդ բնակարանում: Մեր պրակտիկայում ընթերակաները որպես կանոն պնդում են, եւ ասում՝ այո, մենք տեսել ենք, թե ինչպես եք դա հանել բնակարանից:
Սա, կարծում եմ, այնքան էլ իրական երաշխիք չէ, որովհետեւ պետության կողմից ներգործել ընթերակայի վրա, դաշտն ավելի մեծ է, քան եթե դա փորձենք փոխարինել օբյեկտիվ քննչական մեխանիզմներով քննչական գործողության ընթացքը ամրագրելը: Եթե մենք տեսաձայնագրում ենք, դա ավելի լավ երաշխիք է»:
Արթուր Ղամբարյանի խոսքով, եթե բնակարանի խուզարկությանը մասնակցում է բնակարանի սեփականատերը, նաեւ նրա պաշտպանը կամ փաստաբանը, եւ առարկություն չեն ներկայացնում, ապա տեսաձայնագրումը լրիվ երաշխիք է, որ նույնիսկ մեր ոչ այդքան անաչառ դատարանները կարողանան ապացույցների թույլատրելիության վերաբերյալ ճիշտ որոշում կայացնել:
11:13
10:48
10:26
10:04
00:00
00:00
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44