ARM | RUS |

Ամեն ինչ արվում է, որպեսզի սպիտակցին իր փոքրիկ հայրենիքում իրեն ապահով ու երջանիկ զգա. Գագիկ Սահակյան

21.04.16 | 17:36

Յուրաքանչյուր քաղաք իր բնակչության համար փոքրիկ հայրենիք է մեծ հայրենիքում, իսկ համայնքի ղեկավարը` հույսի ապավեն: Լոռու մարզի գեղատեսիլ Սպիտակ քաղաքի ղեկավարը` Գագիկ Սահակյանը, 2008թ. պատվով կատարում է ղեկավարի իր աշխատանքը` սեր և նվիրում դնելով արված յուրաքանչյուր աշխատանքում, դառնալով իսկապես հույսի ապավեն յուրաքանչյուր սպիտակցու համար: Հատկապես նրա վերջին չորս տարիների գործունեությունն աչքի է ընկնում ապագային միտված, Սպիտակի զարգացմանը նոր շնչառություն հաղորդող ծրագրերով:


-Պարո՛ն Սահակյան, անչափ ուրախալի է տեսնել տարերային աղետ ապրած Սպիտակ քաղաքի ծաղկումն ու զարգացումը, որում Դուք մեծ ներդրում ունեք: Մասնավորապես` ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Սպիտակում վերջին չորս տարիների ընթացքում:


-Շնորհակալ եմ բարձր գնահատականի համար: Կարծում եմ` յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է սրտացավորեն աշխատի, համայնքը համարի իր տունը, իսկ բնակչությանը` իր ընտանիքի անդամները: Այդ դեպքում հնարավոր է արդյունավետ աշխատել` շենացնելով տունդ և ուրախացնելով հարազատներիդ: Համենայն դեպս, ես այդպես եմ զգում և աշխատում, իսկ արդյունքները գնահատողը քաղաքի բնակիչն է: Ես` որպես համայնքի ղեկավար, ցանկանում եմ ավելին անել, երբեք չեմ բավարարվում և գոհանում արված աշխատանքով, թեև իսկապես մեծածավալ աշխատանքներ են իրականացվել վերջին չորս տարիների ընթացքում:
Քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են եղել կրթության, մշակույթի, սպորտի, քաղաքաշինության, սոցիալական ոլորտներում առկա խնդիրները:


-Ի՞նչ աշխատանքներ են տարվել Սպիտակի համայնքապետարանի գործունեությունն առավել արդյունավետ և թափանցիկ դարձնելու ուղղությամբ:


-Կարևորելով մեր աշխատանքի թափանցիկության առկայությունը, ինչպես նաև բնակիչների համար հասանելի լինելու խնդիրը` գործարկվեց spitak.am կայքը, որտեղ զետեղվում են ավագանու, համայնքի ղեկավարի, աշխատակազմի քարտուղարի ընդունած բոլոր իրավական ակտերը, ընտանեկան նպաստ ստացողների ցուցակները, անընդհատ թարմացվում է նորություններ բաժինը: Այս տարվանից արդեն հնարավորություն կստեղծվի բոլոր հարկատուների, վարձավճարներ վճարողների համար առցանց ծանոթանալու պարտավորություններին, ինչը թույլ կտա առանց միջնորդավորության կատարելու և հետևելու իրենց պարտավորություններին:
2015թ «Առաքելություն Հայաստանի» բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ` կառուցվեց քաղաքապետարանի շենքի մուտքի թեքահարթակը, ինչի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց հենաշարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամներին անարգել մուտք գործել շենք:
Համայնքի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով այս ընթացքում համայնքի ղեկավարի աշխատակազմում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, նախկին 2 բաժինների փոխարեն` աշխատակազմում ձևավորվել է 5 բաժին, ավելացել է 4 աշխատատեղ: Յուրաքանչյուր բաժին պատասխանատու է իր գործառույթներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար, ինչը հնարավորություն է տալիս սպիտակցուն ստանալ իրեն հուզող հարցի պատասխանը համապատասխան բաժնի աշխատակցից: Իհարկե, ես միշտ պատրաստ եմ լսելու յուրաքանչյուր սպիտակցու, կիսելու նրա հոգսը:


-Զարգացման ի՞նչ ծրագրեր են իրականացվել կրթա-մշակութային, սպորտի ոլորտներում:


-Նախ նշեմ, որ Սպիտակի համայնքապետարանի ենթակայության ներքո գործում են կրթական և մշակութային ոլորտի համայնքային ոչ առևտրային 7 կազմակերպություններ՝ նախադպրոցական ուսումնական երկու հաստատություն, մեկական երաժշտական և գեղարվեստի դպրոցներ, մարզադպրոց, մշակույթի տուն, գրադարան՝ թանգարանային բաժնով: Ոլորտում ներգրավված է 116 աշխատակից:
Սպիտակում վերջին տարիներին մեծ թափով զարգանում է սպորտային կյանքը, որի ապացույցը մեր մարզիկների փաստացի հաջողություններն են: Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոցում գործում է 13 խումբ 6 մարզաձևերից: Դպրոցի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար ընթացիկ քառամյայում հատկացվել են ֆինանսական լուրջ միջոցներ: Մարզադպրոցի պատանի մարզիկները մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և առանձին ֆեդերացիաների կողմից կազմակերպված մարզական միջոցառումների և հուշամրցաշարերի (ֆուտբոլ, շախմատ, սամբո, ձյուդո, ազատ ոճ, ըմբշամարտ, բռնցքամարտ), բազմիցս դարձել հաղթողներ ու մրցանակակիրներ: Նրանք մեծ հաջողությունների են հասել Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ու միջազգային հուշամրցաշարերում: Այդ տարիներին ՀՀ առաջնություններում նվաճել են 9 ոսկե մեդալ, Եվրոպայի առաջնությունում ունեցել ենք 3 չեմպիոն, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալակիրներ, աշխարհի առաջնություններում՝ երկու բրոնզե մեդալ, միջազգային հուշամրցաշարերում՝ բազմաթիվ հաղթողներ և մրցանակակիրներ:
Գնահատելով մեր մարզիկների ավանդը և մարզական հաջողությունները` ՀՀ նախագահի հովանավորությամբ 2014 թվականին սկսվեց կառուցվել և 2015 թվականին շահագործման հանձնվեց մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքն իր տրիբունաներով, որի նմանը Սպիտակ քաղաքում երբևիցե չի եղել: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի որոշմամբ` 2016թ. սամբոյի ՀՀ մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Սպիտակ քաղաքում:
Հայաստանի Հանրապետությունում համեմատաբար նոր «Պաուերլիֆտինգ» մարզաձևի (ծանրաձողի բարձրացում պառկած դրությունից) 2013-2015թթ.Հայաստանի պատանեկան առաջնություններում մեր պատանիներից տասնմեկը իրենց քաշային կարգերում նվաճել են հաղթողի կոչումը: Նրանցից Ռուդիկ Ավդալյանը իրավունք է նվաճել մասնակցելու 2016թ. Դանիայում կայանալիք աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնությանը:
Քաղաքի պատվիրակությունը` թվով 33 պատվիրակ, օգոստոսին պատշաճ մակարդակով մասնակցեց համահայկական ամառային 6-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության շքերթին և խաղերի ծրագրով անցկացվող չորս մարզաձևերի՝ շախմատի, ֆուտզալի, սեղանի թենիսի և բազկամարտի մրցումներին:
Սպիտակ քաղաքի հանրակրթական բոլոր դպրոցները տեղավորված են հարմարավետ և լուսավոր շենքերում, ուր հաճախում է 1708 աշակերտ, աշխատում 239 ուսուցիչ և 94 օժանդակ աշխատողներ: Վերջին 10 տարվա կտրվածքով յուրաքանչյուր տարի քաղաքի աշակերտների թիվը նվազում էր 100-150-ով: 2013-2015 թթ. թուլացավ նվազման միտումը և, վերջապես 2015-2016 ուսումնական տարում ունեցանք աշակերտների թվի ոչ թե նվազում, այլ ավելացում: Քաղաքապետարանի ուշադրությունից չի վրիպում նաև դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում, մրցույթներում ու փառատոներում մեր սաների ձեռքբերումները: Նրանք պարգևատրվում են պատվոգրերով և հուշանվերներով: Սպիտակի հիմնական, ավագ և թիվ 1 հատուկ դպրոցում իրականացվել են ջեռուցման համակարգի ներդրման, գույքի ձեռքբերման և մի շարք այլ աշխատանքներ` ուսումնական գործընթացը դարձնելով առավել արդյունավետ
Սպիտակում հաջողությամբ գործում է երաժշտական դպրոցը, որտեղ հաճախում է 123 երեխա, դպրոցի ուսման որակը տարեց տարի բարձրանում է, որի գրավականը սաների հաջողություններն են մի շարք մրցույթ-փառատոներում` «Երգող Հայաստան», «Վերածնունդ» և այլն: Դպրոցում բացվել են նոր՝ ժողնվագարանների և դհոլահարների համույթները: Ձեռք են բերվել երաժշտական նոր գործիքներ (քանոն, ջութակ, դաշնամուր, ուդ, քամանչա, դաշնամուր):
Սպիտակի գեղարվեստի դպրոցը նույնպես ակտիվ զարգացման ընթացքի մեջ է: Դպրոցում սովորում են 63 երեխաներ: Ստեղծվել է մշտապես գործող պատկերասրահ, որտեղ ցուցադրվում են դպրոցի աշակերտների և ուսուցիչների լավագույն ստեղծագործությունները: Պատկերասրահի ցուցանմուշները՝ գունանկար, գծանկար, գոբելեն, դեկորատիվ կիրառական արվեստի գործերը, պարբերաբար թարմացվում են: Ամեն տարի գեղարվեստի դպրոցի սաները և ուսուցիչները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մասնակցում են միջազգային ցուցահանդեսների և վարպետության դասերի` հովանավորությամբ մեր համաքաղաքացի Արայիկ Հայդեյանի:
2015 թ. քաղաքի Իտալական թաղամասում քաղաքապետարանի աջակցությամբ բացվեց արվեստի կենտրոն, որտեղ թաղամասի շուրջ 50 երեխաներ անվճար սովորում են նկարչություն, գոբելեն, ասեղնագործություն, ինչպես նաև ստանում դիզայնի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ:
Սպիտակի մշակույթի տանը գործում են երգի, պարի համույթներ, ֆրանսերեն լեզվի, մանկական թատերական և տիկնիկային խմբեր, որոնք ակտիվորեն մասնակցում են Սպիտակում և մայրաքաղաքում կազմակերպվող փառատոներին, մրցույթներին:
2016 թվականին քաղաքապետարանը 2.2մլն դրամ է հատկացրել մշակույթի տան համար նոր ձայնալուսային տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: Պետբյուջեի միջոցներով 2016թ. կվերանորոգվի Սպիտակի մշակույթի տունը, կփոխվի և կգործարկվի ջեռուցման համակարգը:
Մշակույթի տան մի հատվածում է գործում քաղաքային գրադարանը: 2014 թ.Սպիտակի «Թանգարան» ՀՈԱԿ-ը միավորվեց քաղաքային գրադարանին, ինչի արդյունքում աշխատանքները դարձան ավելի նպատակային և արդյունավետ: 2015 թվականին գրադարանը ստացավ նոր գույք և տեխնիկա, իսկ գրքային ֆոնդն ավելացավ 508 կտոր գրականությամբ: Գրադարանում իրականացվում են երիտասարդներին ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ:


-Իսկ նախադպրոցական հաստատություններն ի՞նչ վիճակում են:


-Սպիտակի նախադպրոցական ուսումնական երկու հաստատություն են հաճախում շուրջ 250 երեխաներ: ՆՈՒՀ-երի գործունեությունն ապահովելու համար ընթացիկ քառամյայում հատկացվել են ֆինանսական միջոցներ ինչպես համայնքապետարանի, այնպես էլ տարբեր բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ («Գազպրոմ Արմենիա», «Կամրջակ» բարեգործական, «Ֆոկուսօն չիլդրեն», «ՔԱՐԴ»), որոնց շնորհիվ` ամբողջությամբ փոխվել է նախակրթարանների գույքը, ձեռք են բերվել խաղալիքներ: Ինչպես նաև մեծ առաջընթաց է արձանագրվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների սննդի տեսականու և որակի բարելավվման գործում:
Ներկայումս ավելի քան 150 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունից: Խնդիրն արագ կարգավորելու նպատակով Վարպետաց թաղամասում քաղաքապետարանի կողմից հատկացված հողատարածքում, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ` 2015 թ.սկսել և 2016 թ. շահագործման կհանձնվի նոր տիպային մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 150 սաների համար:


-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել բնակֆոնդի պահպանմանն ու սոցիալական ոլորտին ուղղված:


-«Բնակարանների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից 2013թ.կատարվել է 6 շենքի տանիքի մասնակի վերանորոգում, վերացվել են 5 շենքի ջրագծերի և կոյուղագծերի խցանումներ, 2014թ.` 2 շենքի տանիքների և ջրատար խողովակների մասնակի վերանորոգում, 2015թ.` 2 շենքի շքամուտքի վերանորոգման, կոյուղագծերի խցանումների վերացման աշխատանքներ:
Սոցիալական ոլորտը, թերևս, ամենակարևոր և խնդիրներով լի ոլորտն է: Քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են գտնվում սոցիալապես առավել խոցելի խավերի և տարեց մարդկանց սոցիալական խնդիրների բարելավման հարցերը: Հաշվետու ժամանակաշրջանում համագործակցելով «Կամրջակ» ՍԲՀԿ-ի հետ` սննդով ապահովվել է 1294 ընտանիք, 323 միայնակ ծերերի տրամադրվել է հագուստ, ձմեռային կոշիկ, անկողնային պարագաներ, 642 դպրոցական երեխաներ ստացել են հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ: 120 անապահով ընտանիքների տրամադրվել է վառելափայտ, 674 ընտանիքի` կարտոֆիլի սերմացու, վճարվել է 66 ծայրահեղ աղքատ ընտանիքների էլեկտրաէներգիայի պարտքերը: Հիմնանորոգվել է մեկ կարիքավոր ընտանիքի տունը: Բժշկական օգնություն է ցուցաբերվել 8 ծայրահեղ անապահով ընտանիքների հիվանդ անդամների` կատարվել են նրանց կյանքի համար անհրաժեշտ վիրահատություններ: Ութ հիվանդների տրամադրվում է ամենամսյա դեղորայք: 200 մահճակալ տրամադրվել է քաղաքի 2 մանկապարտեզներին: Վճարվել է մեկ անապահով ընտանիքի անդամի վարսավիրական դասընթացի և վարսավիրական պարագաների ձեռքբերման վճարները: Առաջին խմբի հաշմանդամ Անահիտ Մելքոնյանի ընտանիքի համար գնվել է բնակարան: «Կամրջակ»-ը հոգացել է նաև Սպիտակ քաղաքում հրդեհի բռնկված 2 տան վերանորոգման ծախսերը: Հրդեհից տուժած 2 ընտանիքների համար ձեռք է բերվել գույք, դպրոցական 6 երեխաների համար` հագուստ և կոշիկ:
«Հույս Հայաստանի համար» կազմակերպության միջոցներով վերանորոգվել և վերազինվել է համայնքի կողմից կազմակերպությանը նվիրատվությամբ փոխանցված «Մանկական բժշկական» բարեգործական կենտրոնի շենքը, որտեղ բժշկական անվճար ծառայություն է մատուցվում սոցիալապես անապահով խավերին:
Սպիտակի համայնքապետարանի բյուջեից նույնպես 2013-2016թ. ընթացքում գումարներ են հատկացվել սոցիալապես անապահով ընտանիքներին: 2015թ ՀՀ պետբյուջեից որպես փոխհատուցում տրամադրված 900 հազար դրամը հատկացվել է նոյեմբեր ամսում ուժգին քամուց տուժած 25 ընտանիքներին՝ վնասները վերականգնելու նպատակով:
Սոցիալական ոլորտում համայնքապետարանի, պետության և բարեգործական կազմակերպությունների կողմից իրականցվել են բազում ծրագրեր, լուծվել են իսկապես ցավոտ խնդիրներ, ստեղծվել աշխատատեղեր: Մասնավորապես` «Սլավ-Ֆուդ»ՓԲԸ-ի կողմից կառուցվել է թռչնաֆաբրիկա և համակցված կերերի արտադրամաս: Ստեղծվել է շուրջ 220 աշխատատեղ:
Աշխատատեղեր են ստեղծվել նաև հաշմանդամների համար:


-Տեսանելի աշխատանք է իրականացվել նաև քաղաքաշինության, կանաչապատման ոլորտներում, կխնդրեմ համառոտ ներկայացնեք` ի՞նչ ծրագրեր են իրականացվել:


-Իսկապես, ձեռքբերումներ ունենք նաև քաղաքաշինության և կանաչապատման, ինչպես նաև կոմունալ ծառայության իրականացման ոլորտներում: 2013թ. պետական բյուջեի միջոցներով ասֆալտապատվել և բարեկարգվել է Սպիտակ քաղաքի Ս.Հարություն եկեղեցու հարակից տարածքը, կառուցվել է հենապատ, ասֆալտապատվել է նաև Սայաթ-Նովա փողոցի 150մ երկարությամբ հատվածը: 2014 թ. ընթացքում պետբյուջեի միջոցներով նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Թումանյան, Իտալական, Թորոսյան, Տեր-Սիմոնյան, Շահումյան, Մյասնիկյան, Աճեմյան փողոցներում: 2015թ. Այգեստան փողոցի ճանապարհի փլուզումը կանխելու նպատակով պետբյուջեի միջոցներով կառուցվել է 10մ երկարության հենապատ: 2015թ. պետական բյուջեի միջոցներով ամբողջությամբ ասֆալտապատվել է Տեր-Սիմոնյան փողոցը: Նույն տարում իրականցվել է ասֆալտապատ փողոցների փոսային նորոգում:
2016թ. պետական բյուջեի միջոցներով կիրականացվի Առափնյա փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Չնայած կատարված աշխատանքներին` դեռևս բարվոք չէ ներհամայնքային ճանապարհների վիճակը: Խնդրի կարգավորման նպատակով մեր կողմից հարց է բարձրացվել Տրանսպորտի և կապի նախարարությանը պետական ծրագրերի շրջանակներում 160 մլն արժողությամբ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Իրականացվել են փողոցային լուսավորության արդիական համակարգերի տեղադրման, ինչպես նաև կոյուղագծերի կառուցման, ջրամատակարարման ցանցերի բարելավման աշխատանքներ: Միջոցներ են ձեռնարկվում 2016թ. նոր ջրագիծ կառուցելու ուղղությամբ: Էապես բարելավվել են աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, ինչպես նաև իրականացվել են կանաչապատման աշխատանքներ, ստեղծվել ծաղկանոցներ:
2016թ կլուծվի երկրաշարժի ժամանակ բազմաբնակարան բնակելի շենքերից մեկ սենյականոց բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրը՝ 50 ընտանիքի պետբյուջեից կհատկացվի դրամական փոխհատուցում, յուրաքանչյուրին 4,5 մլն դրամ: Սակայն քաղաքում դեռևս չլուծված է մնում անհատական բնակարան կորցրած և տրոհված ընտանիքների բնակապահովման խնդիրը:


-Պարո՛ն Սահակյան, ի՞նչ կմաղթեք սպիտակցիներին:


-Սպիտակի բնակչությունն է քաղաքը շենացնող, ապրեցնող ուժը, ամեն ինչ արվում է, որպեսզի սպիտակցին իր փոքրիկ հայրենիքում իրեն ապահով ու երջանիկ զգա: Սա համատեղ պայքար է: Իմ մեծ ցանկությունն է, մաղթանքը, որ սպիտակցին լցվի համբերությամբ և հավատա, որ ցանկացած դժվարություն հաղթահարելի է, պարզապես պետք է համատեղել ուժերը և անկոտրում կամքով շարժվել առաջ:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո»


Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական...

09:19

Երկրաշարժ՝ Հայաստանում․ զգացվել է Մասիսում, Մխչյան և Դվին գյուղերում

Երկրաշարժ՝ Հայաստանում․ զգացվել է Մասիսում, Մխչյան և Դվին...

09:03

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44