Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստերի քառօրյան այսօր կավարտի՝ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ: Իսկ մինչ այդ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը:
Հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կառավարության նախաձեռնությամբ կմեկնարկի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը:
Արտահերթ նիստի օրակարգում են թվով 7 նախագծեր՝ «Ներման մասին», «Հանրային խորհրդի մասին», Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» և այլն:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն ընդունել էր «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 61 կողմ, 37 դեմ քվեարկությամբ։
ԱԺ–ն նաև ընդունել էր ««Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 88 կողմ, 9 դեմ քվեարկությամբ, ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունվեց 90 կողմ, 9 դեմ քվեարկությամբ, ինչպես նաև ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որն ընդունվեց միաձայն՝ 98 կողմ:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55