Եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ գործող ռեյտինգային ընտրական համակարգը լավը չէ, քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը առաջարկել է փոխել ռեյտինգային ընտրակարգը, պատգամավորն այսպես արձագանքեց. ««Ծառուկյան» և էլի մոտավորապես նման քաղաքական թիմեր կարող են լինել, որ հարցը առաջարկել են, դեռ չի քննարկվել: Ես կարծում եմ, որ այն օրենսդրությունը, որով մենք առաջ ենք գնացել, բավական մեծ համարում ունի Հայաստանում, Հայաստանից դուրս, և կարելի է շարունակել այդ օրենսդրությամբ: Իսկ եթե նոր մտքեր են արտահայտում, իհարկե, պետք է արտահայտեն, բերեն քննարկման: Եթե կարողանան ապացուցել, որ ավելի լավն է՝ քաղաքական մեծամասնությունը կգնա այդ ուղղությամբ:
Թեկուզ և ես որոշ ուսումնասիրություններ կատարել եմ, նոր բան չեն ավելացնում դրա մեջ, պարզապես ընդդիմադիր են, պետք է ընդդիմադիր խնդիրներ առաջադրեն»:
Դիտարկմանը, թե կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն էլ է դեմ այս ընտրակարգին՝ համարելով այն ոչ արդար, ապա Գ. Սահակյանն ասաց, որ պետք է ազգին նախապատրաստել երկրի հետագա զարգացմանը:
«Երբեմն-երբեմն ես մտածում եմ, թե էս ինչպիսին դարձան մեր ժամանակները, որ թողել են մեր երկրի անվտանգությունը, երիտասարդ տղաներին, որոնք ամեն օր զոհվում են, խոսում են ընտրություններից, ծխախոտից: Ես քաղաքականության մեջ եմ մտել դեռ այն ժամանակ, երբ Ղարաբաղի հարցն էր դրված: Մեր քաղաքական խնդիրը Ղարաբաղն է, մենք այդ ուղղությամբ շատ ենք աշխատում: Պետության ու ազգի ամենակարևոր ինստիտուտը անվտանգությունն է»,- նշեց նա:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44