«Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով շեշտեց՝ կխոսի ըստ էության և ոչ թե տեսական զարգացումների վերաբերյալ:
Ըստ Շարմազանովի՝ նախագիծը կարևոր է և բխում է սահմանադրական բարեփոխումներից, միաժամանակ շեշտեց, որ բնական է, որ կա բանավեճ, թեև, ըստ նրա, հնարավոր է, որ դա պայմանավորված է նրանով, որ ամբողջությամբ չեն մտել այն բնական զարգացման հունի մեջ, որը պահանջում է խորհրդարանական համակարգը:
Շարմազանովը հիշեցրեց, որ Անվտանգության խորհուրդը, ի տարբերություն օրենսդիր և գործադիր մարմինների, ունի այլ ֆունկցիա՝ միայն խորհրդատվական մարմին է:
«Սահմանադրական բարեփոխումներին հանրաքվեին հանրությունն այո ասեց, և ՀՀ-ն անցում կատարեց պառլամենտական համակարգին, որտեղ գործադիր իշխանության տարանջատումը հստակ է դառնում. գործադիր իշխանությունն իր ֆունկցիան ունի, օրենսդիրը՝ իր, և երբ որ ասում են՝ ինչո՞ւ ԱԺ նախագահը, ՀՀ նախագահը Անվտանգության խորհրդի անդամ չեն՝ կներեք, դա որևէ քննադատության չի դիմանում:
Ես, պարոն Մելքումյանը, ֆրակցիայի ղեկավարները, հանձնաժողովի նախագահները ԱԺ խորհրդի անդամներ ենք, ստացվում է՝ ինչո՞ւ վարչապետը ԱԺ խորհրդի անդամ չէ: Կամ պետք է շուտով նշանակվեն Բարձրագույն դատական խորհրդի անդամները, ինչո՞ւ ԱԺ նախագահը կամ փոխնախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»,-ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ ժողովրդավարության հիմքերի հիմքը իշխանությունների տարանջատման սկզբունքն է: «Եվ օրենսդիր իշխանության գործառույթը չէ մտնել գործադիր կամ դատական իշխանության ուղղակի գործողության ոլորտ»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահը շարունակեց, թե ասել, թե պետության նախագահը ինչու չկա, քանի որ պետության գլուխն է, տեղին չէ: «Պետության գլուխ չի նշանակում, որ ինքը առաջին ջութակ է, բոլոր խորհրդարանական համակարգերում պետության գլուխն ինքը ակտիվ քաղաքական առաջին ջութակ չէ, ինքը սահմանադրության երաշխավորողն է, ապահովում է և հետևում Սահմանադրության իրականացմանը, ունի իրեն վերապահված ֆունկցիաներ, և այո, առաջին խաղացողը դառնում է գործադիրի ղեկավարը: Այդպես է և՛ Գերմանիայում՝ Կանցլերի դեպքում, և՛ Հունաստանի վարչապետի դեպքում, և՛ Իտալիայում՝ վարչապետի դեպքում: Որևէ մեկը գիտի՞ Հունաստանում ով է նախագահը, որևէ մեկդ գիտե՞ք՝ Իտալիայի նախագահն ով է, չգիտեք, գիտեք՝ով է վարչապետը»,-ասաց նա և առաջարկեց կողմ քվեարկել այս նախաձեռնությանը:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02