Հանրային խորհուրդը ս.թ. փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Սարգսյանին խորհրդի հետ հանդիպումը նախաձեռնելու համար և ներկայացրել նախ կառույցի գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խորհուրդների դերը, ինչպես նաև այն ոլորտները, որոնք Հանրային խորհրդի գործունեության համար եղել ու մնում են առանցքային՝ կրթություն և գիտություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն:
Անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանն ու ընտրվելու դեպքում նրա դերակատարությանը՝ Մանուկյանը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի երկրում դրական և վստահության մթնոլորտ ձևավորել. «Եթե չկա համապատասխան մթնոլորտ, մարդկանց ստեղծագործական ուժերը չեն արթնանում: Այդ առումով Ձեր անելիքը կարևոր է»,-նշել է Մանուկյանը:
Խորհրդի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը, ունենալով կապեր ու հեղինակություն արտաքին աշխարհում և Սփյուռքում, կարող է նպաստել համահայկական կառույցների ձևավորմանն ու հայության ներուժը համախմբելու գործին: «Այսօրվա աշխարհում ուժեղ լինելու կարևոր պայման է համաշխարհային ազգ լինելը, ինչը պայմանավորված է ոչ միան աշխարհում սփռված լինելու հանգամանքով, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ներդրումով և հավակնություններով»,-ասել է Մանուկյանը:
Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական համակարգի ներդրումը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Անդրադառնալով ՀՀ նախագահի դերին ու լիազորություններին՝ նա ընդգծել է, որ դրանք շատ մեծ են, և եթե ճիշտ օգտագործվեն, ապա կներդրվեն ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: «2018 թվականը նոր իրավիճակ է մեր պետության համար, որը նոր հնարավորություններ է բացում մեր առջև: 21-րդ դարը ողջ աշխարհում լինելու է նոր տեխնոլոգիաների դարաշրջան, և մենք ունենք այն բնական ռեսուրսը, որն անհրաժեշտ է»,-ասել է Սարգսյանը:
Հանրային խորհրդի անդամները լսել են ամենատարբեր հարցերի շուրջ Արմեն Սարգսյանի տեսակետները՝ սկսած Հայաստանի դիվանագիտական կորպուսի, երկրի արդյունավետ կառավարման և ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության, քաղաքական պայքարի, ընտրական գործընթացների խնդիրներից, վերջացրած որակյալ կրթություն ստանալու, տնտեսական, բնապահպանական, սահմանադրականության բարձրացման, մտավորականության դերի գնահատման և այլ խնդիրներով:
Արմեն Սարգսյանը, կարևորելով Հանրային խորհրդի դերը և անդրադառնալով բարձրացված հարցերից յուրաքանչյուրին, հույս է հայտնել, որ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում խորհրդի հետ արդյունավետ կհամագործակցի:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33