Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահիմ Հուսեյնի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու նպատակով: Նշենք, որ սա «PostEurop»-ի ասոցիացիայի առաջին լիագումար համաժողովն է կովկասյան տարածաշրջանում և անցկացվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ի նախաձեռնությամբ:
Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի և Համաշխարհային փոստային միության համագործակցությունը, ինչը նպաստում է փոստային ծառայությունների ոլորտի զարգացմանը: Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում այս բնագավառում, որոնք նպատակուղղված են ծառայությունների մատչելիության բարձրացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների տարածմանը և էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացմանը:
Բիշար Աբդիրահման Հուսեյնին կարևորել է Երևանում վերոհիշյալ համաժողովի անցկացումը` նշելով, որ այն լավ հարթակ է փոստային կապի ոլորտում միջազգային փորձի փոխանակման և համագործակցության խորացման համար: Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրենը բարձր է գնահատել մեր երկրում փոստային ծառայությունների մատուցման որակը՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանի փոստային կապի ոլորտի առաջընթացով և հետագա զարգացման ծրագրերով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոստային ծառայությունների բնագավառում փորձի փոխանակմանը և գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը կարևորել են, մասնավորապես, ֆինանսական ծառայությունների մատուցման և էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության զարգացումը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը նաև շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի օրենսդրության բարեփոխման ուղղությամբ, և համապատասխան օրենքի նախագիծն այժմ քննարկման փուլում է:
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44