Այս տարին 43-ամյա Ալան Ժեամին անսպասելի անակնկալ է մատուցել՝ վերջերս Փարիզում նրա բացած ռեստորանն արժանացել է «Միշլեն» աստղի: Դա խոհարարական որակի բարձրագույն նշանն է աշխարհում, գրում է Agence France-Presse-ը:
«Ես երբեք չեմ մտածել, որ «Միշլենը» կհետաքրքրվի ինձ պես մեկով՝ ինքնուսով, ով 19 տարեկանում փողոցում է քնել և իր ճանապարհը սկսել է սպասք լվալով… Սա հաճելի անակնկալ է»,- ասել է Ժեամը պարբերականին տված հարցազրույցում:
Ալանը մանկուց երազել է խոհարար դառնալ: Դպրոցից հետո նա շունչը պահած խոհարարական հաղորդումներ է դիտել հեռուստացույցով:
Ուրիշների համար պատրաստել Ժեամը սկսել է Լիբանանի բանակում:
Նա Փարիզ է գնացել առանց գրոշի: Ֆրանսերեն չի իմացել: Դժվարությամբ ռեստորանում ընդունվել է սպասք լվացողի աշխատանքի: Իր ստացած գումարը չի բավարարել տուն վարձելու համար, և Ալանը քաղաքային զբոսայգու նստարանի վրա է քնել:
Ժեամին պատահականությունն է օգնել: Մի անգամ երբ ռեստորանում շատ այցելու է եղել, շեֆ-խոհարարը ձեռքը խորը կտրել է դանակով: Նրան հիվանդանոց են տարել: Ռեստորանի տերը հուսահատված է եղել: Ալանը ռիսկի է դիմել՝ առաջարկել է ուտեստներ պատրաստել:
Նրա պատրաստած ուտեստներն այդ երեկո հիացրել են այցելուներին: Իսկ ռեստորանի տերն աշխատանքային օրվա վերջում բացականչել է. «Դու իսկապես կարողանում ես պատրաստել»:
«Ես պատրաստում եմ մարդկանց ուրախություն պարգևելու համար»,- նշում է Ժեամը:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03