«Ցանկացած այց կարևոր է, և մենք միշտ դրա մասին խոսում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այսօր Արցախ կատարած այցի մասին:
Հիշեցնենք, որ համանախագահները նախ այցելել էին Ադրբեջան, հետո՝ Հայաստան, այնուհետև՝ Արցախ:
Դ. Բաբայանը նշեց, որ համանախագահները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահի, Պաշտպանության նախարարի և Արտաքին գործերի նախարարի հետ. «Այս գործընթացը շատ կարևոր է՝ խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականությունն ապահովելու, պահպանելու տեսանկյունից: Կարևոր է, որ մտքեր փոխանակվեն առկա իրավիճակի մասին: Ինչ-որ կոնկրետ պայմանավորվածությունների տեսանկյունից՝ հիմնականում մեխանիզմների ներդրման վերաբերյալ թեմաներն են քննարկվում: Նաև առաջին անգամ նոր ամերիկացի համանախագահը մյուսների հետ այցելեց Արցախ, մինչ այդ ինքը մեկ անգամ մենակ էր եկել: Կարևոր էր այս այցը, անմիջական, ջերմ մթնոլորտում քննարկել ենք տարբեր հարցեր»:
Հիշեցնենք, որ համանախագահների տարածաշրջան կատարելիք այցից առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն օպերատիվորեն պետք է իրագործի ԼՂ շփման գծում դիտորդների ավելացման համաձայնությունը:
Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հարցը նո՞ւյնպես եղել է հանդիպման օրակարգում, և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ:
Ի պատասխան՝ Դ. Բաբայանն ասաց. «Մենք նախ ողջունել ենք, որ պետք է մշտադիտարկումն ուժեղացվի, և Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի համաձայնությունները կյանքի կոչվեն: Հիմա այդ գործընթացը կարծես թե գնում է: Բայց ասեմ, որ Ադրբեջանը, ըստ ամենայնի, կխոչընդոտի այդ գործընթացին, խոչընդոտում է ուղղակի և անուղղակի ձևով: Ուղղակին այն է, որ սկզբում չէին համաձայնում թվաքանակի ավելացմանը, հետո ասում են՝ պետք է Բաքվում տեղակայվեն, ոչ թե՝ սահմանների մոտ: Հիմա էլ ասում են՝ ընտրություններ են, մի քիչ դադար տանք, և այլն, կամ խոսում են, որ այդ առաքելությամբ աշխատակազմի ավելացումը պետք է լինի, եթե կարգավորման ինչ-որ հեռանկար լինի:
Անուղղակի էլ նրանք խոչընդոտում են իրենց հայտարարություններով: Նույն Ալիևը հայտարարում է, որ Ադրբեջանի երիտասարդ սերունդը պետք է միայն մտածի և ապրի Երևանն ազատագրելու գաղափարով: Սա աննորմալ մի մոտեցում է, սա ֆաշիզմ է, նվաճողական, ահաբեկչական քաղաքականություն է: Այսինքն՝ հասկանալի է, որ բարդ է, դա նաև հասկանում են Մինսկի խմբի համանախագահները, և կարծում եմ՝ հիմնական շեշտը շարունակելու են դնել կայունության և խաղաղության պահպանման վրա»:
Մեր ճշտող հարցին՝ փաստորեն, հիմնականում դիտորդների ավելացման հա՞րցն է քննարկվել համանախագահների հետ, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Դա էլ քննարկվեց, քննարկվեց նաև այս ռազմատենչ հայտարարությունները, թե ինչպիսի բացասական ազդեցություն են նրանք թողնում հակամարտության կարգավորման վրա, այդ նույն Ալիևի հայտարարությունը: Ամեն ինչ քննարկվել է այդ այցի ժամանակ»:
Հարցին՝ դեռևս դիտորդների թվի ավելացումը ոչ իրատեսակա՞ն եք համարում, Դ. Բաբայանն այսպես պատասխանեց. «Անհնարին բան չկա, պարզապես հասկանալի է, որ դա ժամանակ է պահանջելու: Ինչպես Ռուսաստանի պաշտոնյաները, ԵԱՀԿ համանախագաներն են ասել, ժամանակ է պահանջելու հակամարտությունը կարգավորելու և դրա տարբեր բաղադրամասերը կյանքի կոչելու համար, այդ թվում՝ մեխանիզմների ներդրման մասով»:
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02